Էպոտաժի թագուհի Լեդի Գագան գիտի, թե ինչպես է պետք անմոռանալի տպավորություն թողնել: Երգչուհին հայտնվել է “Maxim Australia’’ ամսագրի հուլիսի համարում շատ ինքնատիպ ոճով: Դե, իհարկե, ոչ ոք չէր էլ կասկածում, որ Գագայի արտաքինը յուրահատուկ եւ հիշվող է լինելու:):
Լեդի Գագան
Սեւ ձեռնոցներ, կաշվե ներքնազգետ, վարդագույն մազեր. այս ամենը համեմված են նաեւ “պրովոկացիոն” դիրքերով: Բացի լուսանկարվելուց, Գագան նաեւ պատասխանել է լրագրողի հարցերին: Երգչուհին նշել է, որ բեմում միշտ բաց է հանրության առջեւ, բայց անձնական կյանքին վերաբերող հարցերը փորձում է գաղտնի պահել. “Իմ բնակարանն ու ննջարանն իմ բեմն են, բայց ոչ հանրային: Երբ հազարավոր մարդիկ ներխուժում են այդ բեմ, այն կրկեսի է վերածվում’’:
Լեդի Գագան ընկերների հետ ժամանակ է անցկացնում Ավստրալիայում
Ինչքան էլ Գագային դուր չեն գալիս անձնական կյանքի մասին խոսակցությունները, երկրպագուներն ու լրագրողները շարունակում են շոշափել դրանք: Նախ` նա կրկին միավորվել է Թեյլոր Քինիի հետ: Այժմ հյուրախաղերով Ավստրալիայում գտնվող երգչուհին ժամանակ է գտել ու ռոմանտիկ երեկո է անցկացրել իր սիրեցյալի հետ:
Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` Spletnik
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: