Երգչուհին նոր “բոյֆրենդ” ունի
Արդեն աշուն է, բայց ոչ սիրահարվածների սրտերում: Ամենասկանդալային երգչուհիներից մեկի` Լեդի Գագայի սրտում եւս գարուն է:): Երգչուհին նոր սիրավեպ է սկսել եւ չի թաքցնում իր զգացմունքներն ու հարաբերությունները:
Գագայի ընտրյալը 30-ամյա դերասան Թեյլոր Քինին է` “Արնախումի օրագրերը’’ ամերիկյան հեռուստասերիալի աստղը: Ի դեպ, հենց նա է նկարահանվել Լեդի Գագայի “You and I’’ տեսահոլովակում:
Լուրերի համաձայն` երգչուհու եւ դերասանի սիրային զգացմունքը ծնվել է նկարահանումների ժամանակ, իսկ ամենազվարճալին այն է, որ “You and I’’ երգն ու տեսահոլովակը նվիրված են Լեդի Գագայի նախկին ընկերոջը:):
Սկզբում սիրահարվածներին տեսել են Կալիֆոռնիայի լողափներից մեկի բարում: “Սկզբում ոչ ոք չճանաչեց հայտնի երգչուհուն: Նրանք սիրահարված հասարակ զույգի տեսք ունեին: Իսկ երբ հայտնի դարձավ, որ բարում Գագան է, երգչուհին չզայրացավ, չփորձեց թաքնվել կամ հեռանալ: Հակառակը` ստորագրություններ բաժանեց’’,- պատմել է ականատեսներից մեկը:
Լեդի Գագային ու Թեյլորին հաճախ են հանդիպում միասին զբոսնելիս, զվարճանալիս, համբուրվելիս:):
Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` www.spletnik.ru
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: