Հասմիկ Կարապետյանն ու Շանթ Քիրմիզյանը հայկական մոտիվներով ֆոտոշարք են իրականցրել: Լուսանկարները, որոնցում ամուսինները ազգային տարազներով են, երգչուհին հրապարակել է սոցցանցային իր էջերում:
Նրանք դուստր եւ որդի ունեն՝ Տաթեւը եւ Գրիգորը: BRAVO.am-ի հետ զրույցներից մեկում Կարապետյանը ներկայացրել էր մայր լինելու ամենահաճելի կողմերը:
«Մայրության ամենադրական կողմն այն է, որ հոգեպես ես մեծանում ու իմաստնանում: Այն կանանցից եմ, որ մինչեւ չմայրացա, չմեծացա ու ինքս ինձ ճանաչելու ունակություն ձեռք չբերեցի: Շատ նոր ու լավ բաներ իմացա իմ մասին, որոնց մասին պատկերացում էլ չունեի (ծիծաղում է,-հեղ.):
Խոսքերով անհնար է փոխանցել այն քաղցր պահերը, որ միասին եք անցկացնում: Երեխաների նկատմամբ ունեցածդ սերը երբեք չես կարող չափել՝ անսահման է: Այդ լույսն անսպառ է ու միշտ կա»,- նշել է երգչուհին:
Լուսանկարները՝ «Տարազ» ֆոտո ստուդիայի


×
4,267





