×


Լեդի Գագա

Լեդի Գագա

Երգչուհին մերկացել է լեգենդար Թոնի Բենեթի առջեւ Սկանդալային Լեդի Գագայի կրած հագուստներն ավելի ճիշտ կլինի բեմական հանդերձանք անվանել: Դրանք յուրահատուկ են, ինքնատիպ եւ տարօրինակ: Էպոտաժի թագուհին, որը  հազարավոր դոլարներ է ծախսում իր զգեստների վրա, այս անգամ որոշել է զարմացնել դրանց բացակայությամբ ;): Երգչուհին հանվել է հայտնի “Vanity Fair’’ ամսագրի համար: Ի դեպ, Գագան մերկացել է Թոնի Բենեթի առջեւ: Զվարճալի է, որ նկարահանման հրապարակում է եղել նաեւ հայտնի ջազմենի կինը:): “Կանգնեցի պարոն Բենեթի առջեւ ու ասացի` Թոնի, ահա եւ մենք: Հետո ամաչեցի` մտածելով` Աստված իմ, չէ որ սա լեգենդար Թոնի Բենեթն է, իսկ ես մերկ եմ:)’’,- նշել է Լեդի Գագան: Lady Gaga Ամսագրին տված հարցազրույցի ժամանակ Գագան անկեղծացել է ու պատմել նախկին ընկերների մասին` խոստովանելով, որ նրանք կարծել են` բոլոր խնդիրները կլուծվեն, եթե ամուսնանան: Իսկ սկանդալային Լեդի Գագան հայտարարել է, որ ամուսնական մատանի ինքն էլ կարող է գնել:): Հիշեցնենք, Լեդի Գագան եւ Թոնի Բենեթը դուետ են ձայնագրել “The Lady is a Tramp’’ երգի հիման վրա, որի տեսահոլովակը եւս առաջարկում ենք դիտել ստորեւ: Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/ Աղբյուրը` Mignews

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW