Երգչուհին նշեց տարեդարձը:)
Երեւանյան ռեստորաններից մեկում հուլիսի 5-ին Արսեն Գրիգորյանի` “Քո ծնունդն է այսօր” երգի տակ Լիլուն այնպե՛ս էր պարում… ՈՒ շատ էլ լավ էր անում. իր օրն էր, տոնը:): Երգչուհին նշեց ծննդյան տարեդարձը:
Լիլուի տանը բազմերանգ, անթիվ, անհամար ծաղիկներ են, շնորհավորում են բարեկամները, մտերիմները, ընկերները, երկրպագուները, շատ-շատ երկրպագուներ, անգամ երեկույթին առանց հրավերի հայտնված երգչուհու հետ նկարվել ցանկացող երկրպագու:):
Երգչուհին ծննդյան տոնը նշեց իր համար ամենամտերիմ մարդկանց հետ, բազմաթիվ գեղեցիկ նվերներ ստացավ, անկեղծ բարեմաղթանքներ լսեց: Ընկերները Լիլուի երջանկության կենացն էին խմում:): Երեկույթի երաժշտությունն ապահովում էր դիջեյ Vakcina-ն` ակումբային երաժշտությունը համեմելով Թաթա Սիմոնյանի երգերի հետ:): Ընկերուհիների հետ ինչքա՛ն պարեց Լիլուն… Ուրախ երեկո էր ու, ամենակարեւորը, երգչուհին գոհ էր:):
Լիլուի մտերիմներից Գեորգի Հարությունյանն էլ ամենակարեւորը մաղթեց երգչուհուն. “Ցանկանում եմ, որ շատ-շատ երջանիկ լինի: Միշտ ժպտում է, ցույց տալիս, որ երջանիկ է: Ցանկանում եմ, որ աչքերի մեջ տեսնենք այդ երջանկությունը: Բավական երկար ժամանակ է` ընկերներ ենք: Իր “Քեզ եմ սպասում” երգի համար գեղեցիկ տեսահոլովակ եմ նկարահանել: Ոճի հետ կապված խորհուրդներ եմ տալիս` համերգներին ինչպես ներկայանա… Ինքն իր սեփական, լավ ճաշակն ունի, բայց սիրում է խորհուրդներ լսել, հետո անում է այն, ինչը ճիշտ է համարում:)”:
Դիզայները նշեց, որ վայելում է երեկոն:): “Ճիշտ է, հոգնած եմ. ճանապարհից եմ եկել, բայց շատ լավ է անցնում: Մտերմիկ միջավայր է, հյուրերը անծանոթ էին, բայց մտերմացանք, ծանոթացանք, նույնիսկ դիջեյին խնդրեցինք ցածրացնել երաժշտությունը, որ ավելի շատ շփվենք”,- ասաց Գեորգին: Ի դեպ, նա հանգստանալու էր մեկնել, այ թե ուր, գաղտնիք է:):
Գեորգի Հարությունյանը Լիլուին շատ գեղեցիկ բիժուտերիա նվիրեց. “Շատ բարակ ու շատ քանակությամբ շղթաներ են, թելի նման, իրեն համապատասխան զարդ է: Ինձ խանութի աղջիկներն օգնեցին ընտրել ու վերջում ասացին` “Երնեկ Լիլուին”:)”:
“Ճիշտ մոտեցում ու լեզու գտնես, Լիլուն հրաշք է:)”
“Բելլաջիո դիզայն ստուդիո”-ի մենեջեր Լիլիան էլ լավ ժամանակ էր անցկացնում ընկերուհու ծննդյան տարեդարձին, մի լավ պարեց:): Նվերն էլ` նորաձեւ շապիկ: “Շատ լավ ծնունդ է. սիրուն, լավ կազմակերպված: Լիլուն ընկերուհիս է, ոչ մի գործնական հարաբերություն: Ճիշտ է, եթե նա մեր դիզայն ստուդիայից օգտվում է, զեղչեր եմ անում:): Շուտով մի տարի կլինի` ինչ ընկերություն ենք անում: Տարեդարձիցս մի ամիս առաջ ենք ծանոթացել: Այնքան մտերմացանք, որ ծնունդիս հրավիրեցի, ինքն էլ շատ գեղեցիկ բիժուտերիա նվիրեց. օրիգինալ զարդ է` զուգարանակոնքի տեսքով, վրան էլ` քարեր: Շատերը չեն հասկանում` ինչ եմ կախել վզիցս, բայց որ ասում եմ, նորմալ մարդիկ կատակով են ընդունում, աննորմալները` վատ բաներ են ասում: Կարեւորը` ես հավանում եմ”,- ասաց Լիլուի ընկերուհին:
Լիլիան նշեց, որ իր ու Լիլուի երեխա ունենալու տարիքն է. հասակակիցներ են. “Իմ ցանկությունն է, որ բալիկ ունենա, ինքն էլ կուզեր` ես մայր դառնամ: Լիլուն առաջին հերթին շատ լավ մարդ է: R&B ոճն էլ շատ եմ սիրում, իր երգերը մեքենայիս մեջ լսում եմ”:
Իր սեթերը Լիլուին նվիրեց դիջեյ Vakcina-ն: “Այսօր ամեն ինչին հումորային ենք մոտենում: Նույնիսկ հայկական եմ հնչեցրել տրամադրությունը բարձրացնելու համար: Լիլուն ինձ համար էլ է թանկ մարդ. հատ ու կենտ դեպքերում է, որ համաձայնում եմ ծնունդներին նվագել: Մոտ երկու-երեք ժամ իմ նվագածի տակ ենք պարելու: Ծաղիկների առջեւ նվագելը շատ հաճելի է”,-ասաց Արուսիկը ու նշեց, որ Լիլուին չի ների, եթե տոնական տորթից իրեն բաժին չհասնի:): DJ Vakcina-ն ծնունդին ներկայանալուց առաջ երկու օր չի քնել, բայց խոստանում է «խելքի գալ» ու երգչուհուն որպես նվեր իսկական, ակումբային ծանր երաժշտությամբ սեթ ստեղծել:):
Լիլուի մենեջեր Ինայի համար երգչուհին ընկերուհուց ավելին է ու լավագույնն է ցանկանում. “Իմ գործառույթն այն է, որ իրեն ոչ ոք չանհանգստացնի, բոլոր հարցերն ինքս կարգավորեմ: Ուզում եմ հանգիստ լինի, իրեն ոչ մի բանով չանհանգստացնեն, չնյարդայնացնեն: Իր անունով խումբ բացեցի սոցիալական ցանցերից մեկում, շնորհակալություն հայտնեց, ու սկսեցինք շփվել: Ճիշտ մոտեցում ու լեզու գտնես, ինքը հրաշք է: Հիմա էլ ուրախ է, աչքերը փայլում են, ուրեմն ծնունդը ստացվեց”,- ասաց Ինա Բեգլարյանը:
“Քիչ են, բայց, իրոք, սիրում են ինձ”. Լիլու
Լիլուն իր այս տարվա տարեդարձն էլ շատ լավ նշեց. “Գոհ եմ, չնայած նրան, որ մի քանի հոգի չկարողացան գալ, կարծում եմ` մարդու մտքին տեղ լինի: Բայց ես չեմ նեղանում, ինձ համար շատ կարեւոր ու հարազատ մարդիկ իմ կողքին էին, կարեւորը քանակը չի, որակն է: Տխուր չեմ, թեեւ շատերն ասում են` այս օրով տխրում են, իմ ծննդյան օրը նշեցի, ծնվել եմ, ունեմ ինձ շատ սիրող մարդիկ, ինձ համար էլ, իրենց համար էլ տոն է: Թեկուզ նրանք քիչ են` մի քանի տասնյակ, բայց իրոք սիրում են ինձ”:
Լիլուն երեխա է ցանկանում ունենալ:)
“Մինչեւ ծննդյանս օրը որոշել էի… Ինձ թվում էր` հաջորդ օրվանից կյանքս պետք է փոխվի: Կյանքի նոր փուլ եմ մտնում, որոշեցի հետաքրքրացնել կյանքս: Իհարկե, իմ ցանկությունը շատ մեծ է, Աստծո կամքով, թող այդպես լինի, թեեւ դեռ սիրած մարդ չունեմ, այնպիսինը, ում հետ ցանկանում եմ ամուսնանալ, փոքրիկ ունենալ, բայց ինչ-որ մի տեղ ինքը կա”,- Bravo.am-ին ասաց Լիլուն:
Երգչուհու տարիքն իր իսկ ցանկությամբ չասենք, թեեւ շատ երիտասարդ է:):
Լիլուն ցանկանում է մյուս տարի տարեդարձը հրաշալի կղզիներում նշել, Bravo.am-ը նրա բոլոր ցանկություններին իրականացում է մաղթում:):
Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: