Ինչո՞ւ Ջուլիա:)
Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի եւ իր տիկնոջ` Կարլա Բրունիի նորածին դստեր անունն է Ջուլիա:): Այս մասին տեղեկանում ենք նոր մայրացած Կարլա Բրունի-Սարկոզիի պաշտոնական կայքից:
“Ես խորապես զգացված եմ բազմաթիվ շնորհավորանքներից, որոնք ստանում եմ մեր փոքրիկ Ջուլիայի ծննդյան պահից: Շնորհակալական խոսքերին միանում է նաեւ ամուսինս”,- գրել է Ֆրանսիայի առաջին տիկինը:
Նիկոլա Սարկոզին էլ նշել է` իր կինն ու նորածին դուստրը “լավ են զգում, իրենց ընտանիքը երջանիկ է”:
Նորածին աղջկա անվան ընտրությունը ծնողները հիմնավորում են նրանով, որ Ջուլիան կա լեզուների մեծամասնությունում եւ սազում է իրենց` իտալական, ֆրանսիական եւ հունգարական արմատներ ունեցող ընտանիքին:
Հիշեցնենք, Սարկոզին հայր է դարձել չորրորդ անգամ: Ֆրանսիայի նախագահն ունի երեք որդի: Իսկ 43-ամյա նախկին մոդել եւ երգչուհի Կարլա Բրունին եւս որդի ունի նախորդ ամուսնությունից:
Պատրաստեց Լիլիթ Բաբայանը /Bravo.am/
Աղբյուրը` La Figaro


×
8,698






