Շախմատի հաղթանակած հավաքականը վերադարձել է Ժամեր առաջ 2011 թվականի Շախմատի աշխարհի թիմային առաջնության չեմպիոն Հայաստանի հավաքականը վերադարձավ հայրենիք: “Զվարթնոց” միջազգային օդանավակայանում հայ գրոսմայստերներին դիմավորեց եւ շնորհավորեց հաղթանակի կապակցությամբ ՀՀ նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը: Օդանավից առաջինը դուրս եկավ եւ ՀՀ նախագահի կողմից դափնեպսակի արժանացավ Հայաստանի շախմատի հավաքականի ավագ, մարզիչ Արշակ Պետրոսյանը: Հայրենիք են վերադարձել նաեւ Վլադիմիր Հակոբյանը, Սերգեյ Մովսիսյանը, Գաբրիել Սարգսյանը եւ Ռոբերտ Հովհաննիսյանը: Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը Չինաստանից կվերադառնա ավելի ուշ: Օդանավակայանում “Հայաստան” վանկարկելով ու մեր դրոշը ծածանելով` աշխարհի հայ չեմպիոններին դիմավորեցին նաեւ բազմաթիվ երկրպագուներ: Տոնակատարությունը շարունակվեց Ազատության (Օպերայի) հրապարակում: Հայ շախմատիստների հաղթանակին նվիրված համերգը եզրափակեց Թաթա Սիմոնյանը: “Շնորհավորում եմ բոլորիս այս գեղեցիկ առիթով: Ես շախմատի մասին երգ չունեմ գրած, բայց ամենալավի մասին` ունեմ: Ես չեմ դադարելու իմ բոլոր ելույթների ժամանակ կրկնել, որ ամենալավը մենք ենք”,- ասաց երգիչը: Տոնական միջոցառման ավարտին շքեղ հրավառություն եղավ: Հիշեցնենք, հուլիսի 25-ին Հայաստանի հավաքականը դարձավ Չինաստանում անցկացված Շախմատի աշխարհի թիմային առաջնության հաղթողը: Տեքստը` Լիլիթ Բաբայանի/Bravo.am/ Լուսանկարները` Աղվան Խաչատրյանի/Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: