Երեւանում նշվեց Երաժշտության տոնը
Երեկ Երեւանը երաժշտություն էր դարձել ու երգում էր :): Հունիսի 21-ին Հայաստանում չորրորդ անգամ նշվեց Երաժշտության տոնը: Մայրաքաղաքը բազմաոճ էր իր երգերով. հրապարակներում, այգիներում, փողոցներում ռոք էր հնչում, դասական, ջազ, էթնո...:):
Երաժշտության տոնը 1982 թվականին նախաձեռնել է Ֆրանսիայի մշակույթի նախարարությունը: Այսօր այն համաշխարհային մեծության առաջին երաժշտական միջոցառումն է, տոնվում է ավելի քան110 երկրում եւ 430 քաղաքում ու պրոֆեսիոնալ եւ ոչ պրոֆեսիոնալ կատարողներին հնարավորություն տալիս ինքնադրսեւորվել հանպատրաստից համերգների ժամանակ:):
Ամենաերաժշտական տոնը հայերի համար նախաձեռնել էին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունն ու ՀՀ Մշակույթի նախարարությունը: Ի դեպ, տոնական տրամադրություն էր նաեւ ՀՀ մարզերում:
Դասական համերգ տեղի ունեցավ Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի այգում: Ելույթ ունեցան Հայաստանի երաժշտական ընկերության “Դոմինանտուս” կամերային նվագախումբն ու երգչախումբը:
“Մոսկվա” կինոթատրոնի հարեւանությամբ` Ազնավուրի հրապարակում կրքերն ամենաթեժն էին. ռոք համերգ էր: The Beautified Project ռոք-խմբի երկրպագուները ամենաբարձրն էին բղավում ու ուրախանում:): ARSA բլյուզ-բենդի կիթառահար եւ վոկալիստ Սուրեն Առուստամյանի կատարմամբ հնչեց Deep Purple լեգենդար ռոք-խմբի երգացանկից Smoke on the water ստեղծագործությունը: Պատկերացնում եք` ի՞նչ էր կատարվում:). Սուրենի հետ երգում էին բոլոր ներկաները:
“Սիրահարների այգում” ջազն ու ֆոլկ երաժշտությունն էին իշխում:): «Օգրը դը Բարբակ» եւ «Լավաշ» ֆրանսիական էթնո-ջազ խմբերը հայերին շատ դուր եկան. պարում էին նրանց հնչեցրած երգերի ներքո: Ի դեպ, ֆրանսիական խմբերը համերգներով հանդես կգան նաեւ Արթիկում, Գյումրիում, Վանաձորում, Մեծամորում, Արտաշատում եւ Գորիսում :
Երեւանում տոն էր, Երեւանը երգեց մինչեւ կեսգիշեր.... :)
Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: