×


Հայ կանայք` տղամարդկանց կառուցած աստիճանին:)

Հայ կանայք` տղամարդկանց կառուցած աստիճանին:)

2011-ի մենթորական ծրագիրը մեկնարկել է “Հայաստանի բնակչության 50 տոկոսից ավելին կազմում են կանայք, եւ յուրաքանչյուր կնոջ տաղանդը, ուժը, խիզախությունը երկրի համար անհրաժեշտ են: Ոչ մի երկիր չի կարող իրեն թույլ տալ, որ անտեսվի իր մարդկային ներուժի կեսը”,- ասաց Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը` շեշտելով, որ Հայաստանին անհրաժեշտ են կանայք, ովքեր առաջնորդող դեր կստանձնեն երկրի առջեւ ներկայում ծառացած խնդիրներին դիմակայելու գործում: Lusig Danielyan & Mari Yovanovich Հայաստանում Ամերիկյան համալսարանի 56 ուսանողների եւ խորհրդատու-ուղղորդող կանանց համար մեկնարկել է 2011 թվականի մենթորական ծրագիրը: Դեսպան Մարի Յովանովիչն ու ՀԱՀ փոխնախագահ, դոկտոր Լուսիգ Դանիելյանը ծրագիրը բացեցին մարտի 3-ին: Հայ կին առաջնորդները ուսանողուհիներին գործնական խորհուրդներ են տալու, իրենց փորձն ու գիտելիքներն են կիսելու: “Ամերիկյան ավանդույթ է, երբ կանայք օգնում են միմյանց աստիճանով վերեւ բարձրանալ: Դա հեշտ գործ չէ, որովհետեւ այդ աստիճանը կառուցել են տղամարդիկ եւ երբեմն չեն թողնում կանանց բարձրանալ դրանով”,- նշեց Լուսիգ Դանիելյանը` խորհուրդ տալով մի պատմություն հիշել. “Միացյալ Նահանգներում կանայք միայն 1920 թվականին ընտրելու իրավունք ստացան, իսկ այդ ժամանակ Հայաստանի խորհրդարանում կային կին անդամներ, Հայաստանը նաեւ կին դեսպաններ ուներ”: 2011-ի մենթորական ծրագիրը մեկնարկել է “IAB” կենտրոնի տնօրեն Արաքսյա Մելքոնյանը, ով արդեն մենթոր լինելու փորձ ունի, ծրագրի երկրորդ շրջանին էլ է մասնակցում: “Շատ գոհ եմ մենթորական ծրագրին մասնակցությունիցս:  Ինձ շատ դուր եկավ լրիվ այլ ոլորտից, անծանոթ ուսանողի փորձել աջակցել եւ օգնել: Փորձում էի հասկանալ` իրեն ավելի շատ ինչ է անհրաժեշտ, որովհետեւ կարող եմ օգտակար լինել միայն այն դեպքում, եթե օգնեմ հասնել իր իսկ նպատակներին եւ հաղթահարել իր իսկ դժվարությունները`  խորհուրդներով, օրինակներով, իմ կապերի շնորհիվ հնարավորություններ ստեղծելով”,- ասաց Արաքսյա Մելքոնյանն ու հավելեց. “Հովանավորյալս տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում է աշխատում, ես ձեռներեցության մեջ փորձ ունեմ: Աջակցեցի Թայվանում անցկացվող մի ծրագրի մասնակցել, որն իրեն շատ օգտակար եղավ: Դրան հասավ իմ շնորհիվ, ես էլ հասկացա, որ պարտադիր չէ նույն ոլորտից լինել, որ կարողանաս օգնել երիտասարդ կադրին առաջ գնալ: Հիմա ժամանակ առ ժամանակ ես եմ իրենից խորհուրդ հարցնում. օրինակ` իր համալսարանից ո՟ւմ խորհուրդ կտա աշխատանքի համար: Սա երկկողմանի շատ հետաքրքիր ծրագիր է”: Lusig Danielyan & Mari Yovanovich Հասմիկ Մարտիրոսյանը Ամերիկյան համալսարանի ուսանողուհի է, Արաքսյա Մելքոնյանի հովանավորյալը, կարծում է` մենթորական ծրագրի օգտակարությունը իր կարիերայի զարգացման գործում բավական մեծ է. “Մեկ տարի առաջ որոշեցի դիմել, մասնակցել ծրագրին: Ճիշտն ասած` երբ ծանոթացա մենթորիս, մի փոքր հիասթափված էի, որովհետեւ հայտնաբերեցինք` մենք լրիվ տարբեր ոլորտների մասնագետներ ենք. նա շատ հաջողակ կին է իր ոլորտում, բայց իմ մասնագիտությունը ոչ մի կապ չունի այդ ոլորտի հետ: Բայց հետագա հանդիպումները ցույց տվեցին, որ Արաքսյան ընտրվել էր այդ դերի համար` ոչ միայն լինելով հաջողակ կոնկրետ ոլորտում, այլ լինելով մեծ կապերի եւ աշխարհայացքի տեր կին, ով կարող է օգնել սկսնակ մասնագետին”: Ի դեպ, Մենթորը Ոդիսեւսի իմաստուն ու վստահելի խորհրդատուն էր, ինչպես նաեւ նրա որդու` Տելեմակուսի ուսուցիչը: Երբ Հոմերոսի “Ոդիսականում” Ոդիսեւսն իր հայտնի ճամփորդությանն է գնում, պետությունը ու որդու խնամքը վստահում է Մենթորին: Անգլերենում Մենթորի անունը դարձել է հասարակ գոյական ու սահմանվում է որպես վստահելի խորհրդատու և ուղեկցող: Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW