×


Հայտնիների օնլայն մեդիա վարկանիշը սեպտեմբերին

BRAVO.am-ը ներկայացնում է, թե հայկական շոու-բիզնեսի որ ներկայացուցիչներին են ամենաշատն անդրադառնում մեդիայում եւ ինչ թեմաների շուրջ:

Մեդիամաքս մեդիա ընկերության ԶԼՄ-ների մոնիտորինգի, վերլուծության եւ գնահատման MaxMonitor համակարգի օգնությամբ պարզեցինք այն հայտնիներին, ովքեր ամենաշատն են գտնվել լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում սեպտեմբեր ամսվա ընթացքում: 

Մոտ 150 լրատվական կայքերի սեպտեմբեր ամսվա դիտարկման արդյունքներով ամենից շատ հիշատակված հայտնիների եռյակն է՝

•    Իվետա Մուկուչյան ՝ 62 հիշատակում,

•    Սիրուշո՝  49 հիշատակում,

•    Էրիկ Կարապետյան՝ 47 հիշատակում:


Ներկայացնենք հիշատակումների հիմնական բովանդակությունը.

Սեպտեմբերին հայկական մեդիայում հիշատակումների թվով առաջատարն Իվետա Մուկուչյանն է: Երգչուհին նախորդ ամիս նոր տեսահոլովակ է ներկայացրել: «Այ, Այ, այ» երգի խոսքերի հեղինակը Գրիգոր Կյոկչյանն է, երաժշտության հեղինակը՝ Գուրո Գասպարյանը: Տեսահոլովակի ռեժիսորն Արթուր Մանուկյանն է:



Երգչուհին Tert.am.Life-ին ասել է, որ կերպարների հեղինակը հենց ինքն է. «Կարծում եմ՝ չափը չեմ անցել։ Ներկայացրել ենք կանացի, կրքոտ եւ սեքսուալ տեսահոլովակ, բայց սահմանը չենք անցել։ Առհասարակ, բոլորին տրված է ընտրելու հնարավորություն՝ դիտել, լսել կամ հակառակը»:

Սիրուշոն երկրորդ հորիզոնականում է: Երգչուհին սեպտեմբերին ներկայացրել է «Սիրտ» երգը, որի տեսահոլովակում նկարահանվել է ամուսինը՝ Լեւոն Քոչարյանը: 
YouTube-ում 3 միլիոնից ավելի դիտում ունեցող երգի հեղինակը Սիրուշոն է, արտադրական աշխատանքներով զբաղվել են Կարեն-Սեւակ դուետն ու tokionine-ը։



«Հասկացա, որ եթե ուրիշ մարդ նկարահանվի, նույն հայացքով չեմ կարողանալու նայել, բնական չի լինելու: Խնդրեցի Լեւոնին, որ գա ինձ հետ այդ օրը նկարահանման: Ասացի՝ ոչինչ չի անելու, ինձ ենք նկարելու, պարզապես պետք է այդտեղ լինի, որովհետեւ ուզում եմ բնական ու իրական լինի, այլ ոչ թե պարզապես տեսահոլովակ»,- անկեղծացել է երգչուհին:

Երրորդ հորիզոնականում Էրիկ Կարապետյանն է: Լրատվամիջոցները անդրադարձել են երգչի ելույթներին: Սեպտեմբերի 10-ին ամուսնացել է Էրիկի եղբայրը: Հարսանիքի լուսանկարներն ու տեսանյութերը եւս տարածվել են կայքերում:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW