Դերասանուհի Լիա Զախարյանը երեկ նշել է ծննդյան 33-րդ տարեդարձն ու այդ առիթով կիսվել է նոր լուսանկարներով եւ խոստովանությամբ:
«Բարի տարեդարձ: Մեկ տարի ավելի իմ ճանապարհին: Չեմ ուզում ոչինչ գրել, որովհետեւ գիտեմ, որ դուք կգրեք ամենաբարի ու անկեղծ մաղթանքները, որոնք կջերմացնեն իմ սիրտը»,- անկեղծացել է նա:
Իսկ ավելի ուշ Զախարյանը չի մոռացել շնորհակալություն հայտնել ընկերներին ու հետեւորդներին. «Հոգաչափ զգացված եւ շնորհակալ եմ Ձեր սիրառատ ու անկեղծ բարեմաղթանքների համար: Սիրում եմ բոլորիդ»:
Մեկ օր առաջ էլ Լիա Զախարյանի մասնակցությամբ գեղեցիկ ֆոտոշարք է ներկայացրել լուսանկարիչ Վիգեն Մնոյանը:


×
2,649






