×


Հասմիկ Կարապետյան

Հասմիկ Կարապետյան

Ի՞նչ է  փոխվել երգչուհու կյանքում BRAVO.am-ի եւ Հասմիկ Կարապետյանի վերջին զրույցից ամիսներ են անցել: Երգչուհու կյանքում փոփոխություններ են եղել. այժմ գտել է ապրելու իր բանաձեւը, դուրս եկել ստեղծագործական ճգնաժամից եւ նոր ուժով շարունակելու է իր խոսքն ասել հայ երգարվեստում: Hasmik Karapetyan “Վերջերս սկսել եմ շատ հետաքրքիր ապրել: Ամեն ինչին թեթեւ եմ նայում: Կյանքի դժվարությունները, բամբասանքներն ու մանր խոսակցությունները, որոնք նախկինում ազդում էին հոգեվիճակիս վրա, հիմա ոչինչ չարժեն: Գտել եմ մի հետաքրքիր բանաձեւ այս կյանքում, գիտակցաբար հասել այն աստիճանի, որ անգամ թշնամիներիս լուրջ չեմ ընդունում, չնայած` թշնամի չունեմ, բայց կան նախանձ ու չար մարդիկ, որոնցից ես չեմ նեղանում, ուղղակի խղճում եմ, որ այդպիսին են”,-BRAVO.am-ի հետ զրույցում ասաց երգչուհին: Չնայած` Հասմիկ Կարապետյանն իրեն համարում է այն երջանիկներից, որոնց հասցեին քիչ են չարախոսում, վերջերս լուրեր է լսել, որոնք ծիծաղելի է համարում: Ասում են, թե երգչուհին ամուսնացել է, ամուսինն արգելում է երգել, ինքն էլ սկսել է հաղորդավարությամբ զբաղվել, մոտ ընկերուհիներից մեկին էլ փորձել են  համոզել, թե Հասմիկը որդի ունի: “Զարմանում եմ` որքան հեռու կարող է գնալ մարդու երեւակայությունը”,-ասաց նա ու ծիծաղեց. “Ես ինձ համար ստեղծել եմ շատ դրական մի աշխարհ, որտեղ չկա ոչ մի մութ կամ չար երանգ:)”: Hasmik Karapetyan Իսկ նա գտա՞վ Հասմիկին Արդեն տարվա կեսն անցել է, բայց երգչուհու տարեսկզբի կանխազգացումը` “Զգում եմ` այս տարի ինքն ինձ գտնելու է”, դեռ  չի քննարկվում. “Երբ իմ կյանքում ամեն ինչ շատ լավ է, ես իրավունք չունեմ խոսել, շատ նախանձողներ ունեմ, որոնց նյարդայնացնում է իմ մարդկային տեսակը. միշտ ուրախ եմ, ժպտում եմ անգամ վատ մարդուն, կարողանում եմ ներել: No comment, որ չխախտեն իմ  կյանքի նորմալ ընթացքը”: Սեպտեմբերին կմեկնի Տուապսե Հասմիկի եւ “Դորիանս” խմբի ստեղնահար Արմանի համագործակցության մասին եւս պատմել ենք: Սեպտեմբերին պատրաստվում են “Սեր քո աչքերում” ռոքային երգի հիման վրա տեսահոլովակ նկարահանել, մի երգ էլ է երգչուհին գրել, համոզված է, եթե չսիրեն այն, գոնե ազդվելու են: Հասմիկի հեղինակած նոր երգի խոսքերը կգրի Վարդան Զադոյանը. “Հետագայում նա էլ կհանդիսանա տեսահոլովակի ռեժիսորը: Շատ լավ գործ է, ասես պոռթկում լինի”: Hasmik Karapetyan Երգչուհին կշարունակի իր երգերի ռեմիքս տարբերակների վրա աշխատել  դիջեյ Play-ի հետ, արդեն պատրաստ է  “Սեր քո աչքերում”-ի ռեմիքսը, բայց քանի դեռ տեսահոլովակ չկա, այն ռադիոլսողին չի ներկայացնի: Սեպտեմբերին Շուշան Պետրոսյանի, Արսեն Գրիգորյանի(Մրո)  եւ երգիչ, դերասան, հաղորդավար Արսեն Գրիգորյանի հետ Հասմիկը կմեկնի Տուապսե` մասնակցելու համերգային մրցույթ-ծրագրի, որտեղ որպես պրոֆեսիոնալներ մաստեր-կլաս են անցկացնելու, իսկ վերադարձից հետո կպատրաստվի երեւանյան սպասված մենահամերգին, եթե աշնանը չհասցնի, գարնանն, անպայման, այն տեղի կունենա: Երգչուհու երեւանյան արեւայրուքը:) Հասմիկ Կարապետյանը BRAVO.am-ին մի առիթով ասել էր, որ առավոտյան ծրագրի պատճառով այս ամառ դեռ չի հասցրել հանգստանալ: Իսկ արեւայրուք ընդունել է Երեւանում. հաճախում է մայրաքաղաքի լողավազաններից մեկը. “Բավական հետաքրքիր ու մուգ գույն է ստացվել, ճիշտ է, նախորդ տարվա ծովափնյա տեսքը չունի, բայց էլի լավ է”: Hasmik Karapetyan Երգչուհին հույս ունի` Տուապսեում կայանալիք համերգի ժամանակ նաեւ կհանգստանա, իսկ ձմռանը կմեկնի որեւէ տաք երկիր` վայելելու իր “ամառային հանգիստը”:): Հասմիկը չի դժգոհում, քանի որ մինչ աշխատելը ձմռան եւ գարնան առաջին ամիսներին հանգստացել է: Ամառը շատ սիրող երգչուհին այն անցկացնում է  մշակութային տարբեր միջոցառումներ, ակումբներ այցելելով ու երեկոները զբոսնելով: Օրերս էլ ներկա է եղել Սերժ Թանգյանի երեւանյան համերգին. “Մեր տանը մոտ էր, ընկերուհիներիս հետ գնացել էի, ես կերպարանափոխվել էի, դպրոցական աղջկա տեսք ստացել: Շատ հաճելի էր, որ նման բազմության մեջ ինձ ոչ ոք չճանաչեց: Շատ լավ անցավ, ցավոք` բեմին չկարողացա շատ մոտ լինել, երբ գնացինք արդեն մութ էր”: Hasmik Karapetyan Ի տարբերություն նախորդ տարիների` Հասմիկ Կարապետյանի զգեստապահարանում վառ գույներն են գերիշխում, հատկապես շատ է մանուշակագույնը` իր բոլոր երանգներով: “Եթե սա ինչ-որ բանի հետ կապեմ, դա կլինի բարձր տրամադրությունս”,- ասաց պոետիկ երգչուհին ու զրույցն ամփոփեց իր ստեղծած դրական աշխարհում ունեցած ապրումներով. Ուզում եմ հոգուս հետ ներդաշնակ ապրել: Ափսոսում եմ, որ երբեւէ ափսոսացել եմ: Ատում եմ, երբ ատում են: Փախչում եմ կեղծիքից : Հիասթափված եմ անտարբերությունից: Երազում եմ կատարել առաքելությունս: Խոստովանում եմ` չեմ կարող ապրել առանց սիրո: Սիրում եմ, որ ապրեմ: Երկրպագում եմ ուժեղ կանաց: Սպասում եմ նրան, ինչին արժանի եմ... Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/ Լուսնակարները` Հասմիկ Կարապետյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW