Հասմիկ Կարապետյանն ամռան ընթացքում ներկայանալու է նոր ոճով. խոսքը հագուկապի մասին չէ, այլ նոր երգերի ու դուետների:): Երգչուհին առաջին անգամ համագործակցել է իրանցի դիջեյի եւ ռեփերի հետ: Օրերս նրանք տեսահոլովակ են նկարահանել Սեւանի ափին, որի ընթացքում արված լուսանկարները դիտում եք հենց հիմա:
Հասմիկը քույր ու եղբայր Անթոնիի եւ Սելինի հետ
Դիջեյ-երգիչ Ռասան ու ռեփեր Յաշարը, որոնք բնակվում են Հայաստանում, փնտրել են հայ երգչի եւ ընդհանուր ընկերների միջոցով Հասմիկին առաջարկել են դուետով երգել ակումբային անգլալեզու երգը: “Իրենց պետք էր մի երգչուհի, որը բարդույթներ չի ունենա երգելու այլազգի երաժիշտների` տվյալ դեպքում իրանցիների հետ: Իսկ ես ճիշտ եւ առողջ եմ համարում նման համագործակցությունները”,-նշել է Հասմիկ Կարապետյանը:
Երգչուհին նաեւ հետեւյալն է ասել. “Երգարվեստում համարձակ եմ, սիրում եմ նոր բաներ փորձել, թեեւ միանգամից չեմ համաձայնել: Առաջին շփումից հետո հասկացա, որ կարգապահ ու հետաքրքիր մարդիկ են, երաժշտական լավ ճաշակ ունեն, այստեղ ակումբային երաժշտական գործունեություն են ծավալում: Երգը լսելուց հետո ցանկացա կատարել. իսկական ամառային գործ է”:
“Summer Sun” տեսահոլովակի հերոս Անթոնին
“Summer Sun” երգը տեխնո-տրանս ոճում է. “Երգը տղաներն են գրել եւ շատ սիրուն հարմարեցրել են իմ ձայնային տեմբրին: Ամառային արեւի, սիրո մասին շատ ռիթմիկ գործ է: Տեսահոլովակն էլ ամառային է լինելու` սերֆինգի գեղեցիկ կադրերով: Լողազգեստով նկարահանվելու կարիք չկար, բացի այդ, ինքս էլ չէի նկարահանվի լողազգեստով: Ի դեպ, այս դուետի հետաքրքիր կողմերից մեկն այն է, որ բացի անգլերեն երգելուց, երկու տող երգել եմ պարսկերեն լեզվով, բայց երգը բոլորովին հեռու է արեւելյան մոտիվներից ու մուղամից”:
Հասմիկի խոսքերով` տեսահոլովակը ցուցադրվելու է իրանական երաժշտական ալիքով` PMC-ով. “Ողջ աշխարհում դիտում են այդ ալիքը, հնարավորություն կլինի երեւալ այլազգի հեռուստադիտողին: Տեսահոլովակի ռեժիսորը եւս իրանցի է”:
“Երգը տղաներն են գրել եւ շատ սիրուն հարմարեցրել են իմ ձայնային տեմբրին”. Հասմիկ Կարապետյան
Դուետի եւ տեսահոլովակի նկարահանման կազմակերպչական հարցերով զբաղվել է մոդել-դերասան Անթոնի Մարտիրոսյանը, որը նաեւ իր քրոջ` Սելինի հետ նկարահանվել է “Summer Sun”-ում: Տեսահոլովակն այժմ մոնտաժային փուլում է, պրեմիերան նախատեսվում է իրականացնել մինչ հունիսի վերջ:
Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Անթոնի Մարտիրոսյանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: