Աստղային, դասական, ինքնատիպ ու էրոտիկ շքերթ:)
Սեփական հարսանիքի օրը ամենահիշվողներից է ինչպես հայտնի մարդկանց, այնպես էլ “աստղային” բարձունքներ նվաճելու ցանկություն չունեցողների համար:): Եվ մարդիկ ջանք չեն խնայում, որպեսզի կարեւոր այդ օրը անթերի ու գեղեցիկ անցնի: Իսկ ո՞րն է հարսանեկան արարողությունը զարդարող ամենակարեւոր ատրիբուտը, դե, իհարկե, հարսի զգեստը:
“Աստղային” հարսներն ունեն իրենց ճաշակային առանձնահատկությունները, եւ եթե շատերը, հավատարիմ մնալով ավանդույթներին, ընտրում են սպիտակ դասական զգեստ, մյուսները փորձում են առանձնանալ եւ սկանդալային տեսք ունենալ նույնիսկ այդ օրը:
Ամենաինքնատիպ հարսների թվում է մոդել Փամելա Անդերսոնը, ով արդեն հասցրել է մի քանի անգամ ամուսնանալ, այն էլ ոչ ավանդական զգեստներով: Երգիչ Քիդ Ռոքի հետ ամուսնության ժամանակ Փեմի համար որպես հարսի զգեստ է ծառայել լողազգեստը:):
Աշխարհի ամենագեղեցիկ զույգերից մեկը, արքայական ամենաշքեղ հարսանիքներից մեկի “հերոսներ’’ Վիլյամն ու Քեթրինը պսակադրվելիս հավատարիմ էին մնացել բրիտանական ավանդույթներին: Քեթրինը կրել է հարսանեկան դասական զգեստ, որի հեղինակն է դիզայներ Սարա Բարթոնը “Ալեքսանդր ՄաքՔուին” նորաձեւության տնից:
Շքեղ զգեստներով արքայական հարսներ արքայադուստր Դիանայի, Նորվեգիայի արքայադուստր Մետե Մարիթի, Մոնակոյի իշխան Ռենե Երրորդի կնոջ` դերասանուհի Գրեյս Քելլիի, Իսպանիայի արքայադուստր Լետիցիայի հարսանեկան լուսանկարները նույնպես կարող եք դիտել BRAVO.am-ի այս հրապարակման շրջանակներում:
Հարսանյաց զգեստերի ամենահայտնի եւ պահանջված հեղինակներից մեկը Վերա Վանգն է: Հենց նա է հեղինակել երգչուհի Ալիշա Քիզի, ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի դստեր` Չելսիի, դերասանուհի Հիլարի Դաֆի եւ վերջերս ամուսնացած Քիմ Քարդաշյանի զգեստները:
Մի քանի անգամ ամուսնացած Օդրի Հեփբերնի`Ֆոնտանա քույրերի ձեւավորած հարսանեկան զգեստը հետաքրքիր պատմություն ունի:): Թեեւ դերասանուհին կրել է զգեստը, բայց չեղյալ է հայտարարել հարսանիքը: Ի դեպ, գեղեցկուհու ամուսինը դառնալ չի հաջողվել Ջեյմս Հենսոնին: Օդրիի առաջին ամուսնությունը տեղի է ունեցել 1954 թվականի սեպտեմբերի 25-ին` Մել Ֆերերի հետ: Երկրորդ անգամ դերասանուհին դարձել է հոգեբույժ Անդրեա Դոտիի կինը:
Արքայադստրերը, նախագահների կանայք, շոու-բիզնեսի ներկայացուցիչները, որոնց լուսանկարներն էլ ներկայացնում ենք, կրում են հարսանեկան ինքնատիպ զգեստներ: Եթե այս տեսականու մեջ քո ճաշակին համապատասխան զգեստ չգտնես, ուշադրություն դարձրու այն զգեստին, որ կրում է դերասանուհի Մոնիկա Բելուչին, եւ հարսանիքդ, անկասկած, ոչ ոք չի մոռանա ;):
Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: