×


Հացը` լեռներում

Հացը` լեռներում

Խոհարարի օրը` տո՞ն Ամեն տարի հունիսի երկրորդ կիրակի օրը «Էրեբունի» թանգարանի հարող հրապարակում «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման» հասարակական կազմակերպությունը անց է կացնում «Հացը լեռներում» տոնածիսական կերակրատեսակների ցուցադրություն-համտես: Այս տարի եւս բացառություն չէր: Խոհարարի օրը «Էրեբունի» թանգարանի հրապարակում Տասներեք տաղավարներում կազմակերպության խոհարարների ջանքերով հանրությանը ներկայացվեցին բազմաթիվ մոռացված ազգային կերակրատեսակներ: Յուրաքանչյուր տաղավար ներկայացնում էր մեկ ազգային տոն, իր խոհանոցով, ծեսերով: Ազգագրագետները տաղավարի այցելուներին հյուրասիրում էին ոչ միայն կազմակերպության ջանքերով մոռացությունից վերհանված կերակրատեսակները, այլեւ բացատրում տվյալ տոնի խորհուրդը: Միջոցառումը բարեգործական էր եւ խորհրդանշական գնով վաճառքի հանված կերակուրների հասույթը կփոխանցվի Էրեբունու համայնքի դպրոցներից մեկին: Վաճառքի հանված կերակուրների հասույթը կփոխանցվի Էրեբունու համայնքի դպրոցներից մեկին Միջոցառումն ուղեկցվում էր ազգային երաժշտությամբ, երգ ու պարով: Իրենց կատարումներով ներկաներին լավ տրամադրություն ապահովեցին «Սասուն», «Կարին» ազգային երգի, պարի համույթները, «Էրեբունի» վարչական շրջանում գործող մանկապատանեկան ստեղծագործական համույթները: Միջոցառման վերջում խոհարարները, միջոցառման կազմակերպիչներն ու ներկա հարյուրավոր այցելուներ միասնական քոչարի պարեցին: Յուրաքանչյուր տաղավար ներկայացնում էր մեկ ազգային տոն, իր խոհանոցով, ծեսերով «Մենք ամեն տարի այս օրը նշում ենք որպես Խոհարարի օր եւ այս տարի առաջարկ ենք հղել Ազգային ժողովին` հունիսի 12-ը հանրապետության տոնացույցում ճանաչել որպես խոհարարի մասնագիտական տոն»,- ասում է «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման» հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանը: Միջոցառման աջակիցներն էին Երեւանի քաղաքապետարանը, «Փյունիկ» բարեգործական միությունը, «Լոռվա ձոր» հայրենակցական միությունը: Միջոցառումն ուղեկցվում էր ազգային երաժշտությամբ, երգ ու պարով «Մենք սիրով աջակցում ենք մեր խոհարարական մտքի եւ կարողությունների զարգացմանը,- ասում է «Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ Սերգո Երիցյանը,- չէ ո՞ր դա ազգային ինքնության մասն է կազմում, նաեւ յուրօրինակ այցետոմս ամեն երկրի համար: Օրինակ, Լոռում` Ախթալայում է անցկացվում ավանդական խորովածի տոնը: Այն կանցկացվի նաեւ այս տարի, որը կվերածվի ժողովրդական տոնախմբության»: «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման» հասարակական կազմակերպությունն այս տարի նախատեսում է իրականացնել նաեւ խորովածի եւ տոլմայի փառատոներ, հոկտեմբերին` Համահայկական խոհարարական ֆորում: Տեքստը՝ Լիլիթ Կարապետյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW