×


Հեծանվավազք

Հեծանվավազք

50 հեծանվորդ ուղեւորվեցին Էջմիածին :) Օգոստոսի 14-ին առավոտյան ուղիղ ժամը 10-ին Երեւանի Հանրապետության հրապարակում շատրվանների առջեւ էին հավաքվել ավելի քան 50 կարմիր շորտերով եւ սպիտակ վերնաշապիկներով հեծանվորդներ: Կարմիր ժամավենը կտրելուց հետո մեկնարկեց “Առողջ ապրելակերպի հեծանվավազք” ակցիան: 50 հեծանվորդ ուղեւորվեցին Էջմիածին :) Հեծանվորդների հայկական ասոցիացիայի հեծանվավազքը առողջ ապրելակերպի կոչ է անում: Հավաքվածները նախ շրջեցին Երեւանի կենտրոնական` Նալբանդյան, Սայաթ-Նովա, Աբովյան, Ամիրյան փողոցներով, Մաշտոցի պողոտայով: Դրանից հետո Աշտարակի խճուղով ուղեւորվեցին դեպի Օշական գյուղ: Այնուհետեւ հեծանվորդները Էջմիածնից վերադարձան մայրաքաղաք: Երեւան-Էմիածին հեծանվավազքի մասնակիցը Հեծանվավազքի ընդհանուր երկարությունը կազմեց 67 կմ: Կազմակերպիչները նշում են, որ այս ամենով փորձում են եւս մեկ անգամ հանրության ուշադրությունը սեւեռել առողջ ապրելակերպի կարեւորության վրա: Հեծանվավազքի ընդհանուր երկարությունը կազմեց 67 կմ Մասնակիցների շարքերում են 40 պրոֆեսիոնալ հեծանվորդ եւ կազմակերպող ընկերության 14 աշխատակիցներ: Ի դեպ, ակցիան կազմակերպել էր “Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա” ընկերությունը` Հեծանվորդների հայկական ասոցիացիայի հետ համատեղ: Երեւան-Էմիածին հեծանվավազքի մասնակիցները Ընկերությունն առաջին անգամ է նման ակցիա կազմակերպում: Սակայն կազմակերպիչները նշում են, որ միջոցառումը շարունակական բնույթ է կրելու: Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/ Լուսանկարները` Աղվան Խաչատրյանի /Bravo.am/

Կարդալ ավելին

Quality Sign BW