×


Հրաչյա Հարությունյան

Հրաչյա Հարությունյան

Սիրուշոն, Սյուզանն ու այլ շատ հայտնիներ` արտիստի հոբելյանական երեկոյին :) ՀՀ վաստակավոր արտիստ Հրաչյա Հարությունյանի 50-ամյակին նվիրված հոբելյանական երեկոն երեկ էր` նոյեմբերի 24-ին` Երեւանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում: Հյուրերի թվում են եղել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ` Բելլա Քոչարյանի հետ, Սիրուշոն եւ Լեւոն Քոչարյանը, Պերճ Զեյթունցյանը, Ռուբեն Հախվերդյանը, Միքայել Պողոսյանը, Արամոն եւ Էմման, Արմեն Ամիրյանը, Հրաչ Քեշիշյանը,  Նելլի Խերանյանն ու Տիգրան Ներսիսյանը, Լիլուն եւ Խորեն Լեւոնյանը, Գայանե Ասլամազյանը, Անդրեն, Ալլա Լեւոնյանը, Նազենի Հովհաննիսյանը, այլ շատ հայտնիներ, որոնց կտեսնեք BRAVO.am-ի լուսանկարներում: Hrachya Harutyunyan and Sirusho Երեկոյի բացումը կատարել է թատերագետ Լեւոն Մութաֆյանը. “Պետք է շնորհավորեմ դեռեւս վաստակավոր արտիստին, բայց հույս ունեմ, որ շուտով նրա մրցանակներին կգումարվի եւս մեկը. ՀՀ պետական մրցանակի դափնեկիր կդառնա այս եվրոպական, արիստոկրատ նկարագրով վեհ մարդը, դերասանը, ով արվեստում մշտապես հնի հետ կռվելու ու նորը հաստատելու վստահությամբ է եկել այս թատրոն: Կրկեսում սկսելով իր բեմական գործունեությունը` նա, Ենգիբարյանի հմայքն իր սրտում, եկավ աշխատելու նրա եղբոր` Հրաչյա Ղափլանյանի մոտ”: Թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Խանդիկյանն էլ շնորհավորել է  ինքնատիպ մարդու, իր լավ ընկերոջ ու եղբոր 50-ամյակը թատրոնի 140 անձից բաղկացած կոլեկտիվի անունից.  “Մեր թատրոնը 43 տարեկան է, ես`65,  այսօր պետք է խոսեմ իմ 50-ամյա ընկերոջ մասին, ում 33 տարի է` գիտեմ: Հրաչն ունի երեք կախվածություն` ընտանիք, թատրոն եւ ինտերնետ,  ծխելը մեկ ամիս է ` թողել է:)”,- ասել է Արմեն Խանդիկյանը: Hrachya Harutyunyan and Alla Levonyan Ալլա Լեւոնյանը շնորհակալություն է հայտնել Հրաչյային, որ կա իր կյանքում,  նվիրել իր հեղինակած “Երեւան” երգն ու տանգոյի հրավիրել: Իսկ Հայաստանի թատերական գործիչների միության քարտուղար Սոնա Մելոյանը նշել, որ ոչ ոք չի հավատա, թե Հրաչյա Հարությունյանը 50 տարեկան է: “Հրաչյան դեռ երկար տարիներ կմնա իր եվրոպական, հմայիչ կերպարում”,-ասել է քարտուղարն ու թատրոնին մատուցած ծառայությունների համար Թատերական միության ոսկե մեդալ շնորհել դերասանին: Էմման ու Արամոն էլ հոբելյարի համար երգել են “Որտեղ գտնեմ քեզ” երգը, Արամոն Հրաչյային առողջություն է մաղթել, իսկ Էմման նրան համարել օրվա գույնը: Նելլի Խերանյանի ու Տիգրան Ներսիսյանի բեմ բարձրանալուց առաջ ցուցադրվել է հատված “Ճերմակ անուրջներ” ֆիլմից: “Սա իմ առաջին խաղն էր, որն այդպես էլ հեքիաթ մնաց ինձ համար, Հրաչ”,-ասել է Նելլին, իսկ ամուսինը հավելել, որ իրենք ընկերներ են.“Ճիշտ է, նույն թատրոնում չենք խաղում, բայց մենք մի թատրոնից ենք”: Հրաչյա Հարությունյանը երեկոյի ողջ ընթացքում փորձել է կանգնած մնալ բեմում` չնայած ընկերների`  հոբելյարի համար նախատեսված աթոռին նստելու խնդրանքին: Sirusho and Levon Qocharyan “Ոչինչ չեմ ծրագրել, որ խոսեմ, չգիտեմ`ինչ եմ զգում... Այստեղ հրավիրված են այն մարդիկ, որոնց ես սիրում եմ,  հիանում  իրենց արվեստով”,-ասել է հոբելյարն ու հիշել իր խաղընկերներին. “Շատ դերասանների եմ հանդիպել իմ կյանքում`հայ եւ օտարազգի, բայց ավելի մեծ, խոր դերասան, ինչպիսին էր Խորեն Բաբկենիչը, չի եղել, շատ թանկ եմ գնահատում այն հանդիպումը, որ եղավ մեր կենսագրության մեջ, որը հետագայում ինչ-որ տեղ ընկերության վերածվեց: Չեմ կարող չհիշել իմ առաջին, երկարամյա խաղընկերոջը` Տաթեւիկ Ղափլանյանին. շատ կարեւոր է, թե ով է խաղընկերդ: Ես ասում եմ` ասա`ով է խաղընկերդ, ասեմ` ով ես դու: Շատ դերեր եմ խաղացել նաեւ Լիկայի հետ: Լիկա, քեզ շատ եմ սիրում, իսկ հիմա իմ խաղընկերն է Լուիզա Ղամբարյանը, շատ, տասնյակից ավել ներկայացումների ժամանակ բեմում եղել եմ իմ լավ ընկերոջ` Արթուր Ութմազյանի հետ...Փառք ու պատիվ Հրաչյա Ղափլանյանին` մեր թատրոնի հիմնադրին, ով նաեւ մեր կուրսի ղեկավարն էր”: Ներկաներին ողջունել, երգել ու  անեկդոտ է պատմել նաեւ Ռուբեն Հախվերդյանը: “Սովորաբար ես կծու բաներ եմ ասում, հիմա էլ նախքան ելույթս մտածում էի, թե ինչ վատ բան եմ լսել այս ընտանիքի մասին, որ դրանից սկսեմ, բայց չգտա: Ես այս ընտանիքի հետ այնքան էլ մտերիմ չէի, մեզ մտերմացրեց Սիրանուշը, ով իմ նման զառամյալ ծերունու հետ 2 երգ երգեց: Հրաչի հետ չենք էլ խմել: Կարծում եմ` այսօր բացը կլրացնենք”,-ասել է երգիչն ու երգել “50-ից հետո” երգը: Nazeni Hovhannisyan Հրաչյա Հարությունյանի օգնությամբ բեմ է  բարձրացել Պերճ Զեյթունցյանը, ում կարծիքը, ինչպես հոբելյարն է նշել, իր համար ամենակարեւորներից է.  “Մոտ 30 տարի առաջ իմ պիեսում խաղում էր մի հմայիչ ու տաղանդավոր երիտասարդ, ով տարիներ անց դարձավ իմ ընկերը:  Բեմի մարդն ինձ համար 2 տեսակ է լինում` դերասան եւ արտիստ. Հրաչը մեծ արտիստ է, ազնիվ խոսք”: Հոբելյարին շնորհավորել է նաեւ Հրաչ Քեշիշյանը, նրան նոր դերեր մաղթել, իսկ Հրաչյա Հարությունյանը, առողջություն ցանկանալով ռեժիսորին, հույս է հայտնել, որ դեռ համագործակցելու են: Երեկոյի ավարտին հոբելյարին շնորհավորել  են կինն ու դուստրը: Սիրուշոն եւ Սյուզան Մարգարյանը երգել են  “Օրորը”: “Շատ դժվար է բեմից շնորհավորել ընտանիքիդ անդամին... Ես ուզում եմ խոնարհվել ”,-ասել  է Սյուզան Մարգարյանն ու խոսքն ուղղել դահլիճում նստած սկեսրոջն ու սկեսրայրին.“Մամա  ջան, պապա ջան, խոնարհվում եմ ձեր առջեւ.... Ազնիվ ծնողների արժանի զավակ: Ես, երեւի, աշխարհի ամենաերջանիկ կինն ու մայրն եմ, ուզում եմ, որ իմ երջանկությունը հավերժ լինի”: Andre and Faina Harutyunyan “Հիմա ավելի անհանգիստ եմ, քան իմ ելույթների ժամանակ: Հայրս մեծ մարդ է ինձ համար, ամեն օր սովորում եմ իրենից: Շատ փոքր հասակից նա խոսում է ինձ հետ, հայրս իմ ամենալավ խորհրդատուն է, նրա խորհուրդները միշտ ճիշտ են լինում:)”,-ասել է Սիրուշոն ու հավելել, որ վաղուց երեքով նույն բեմի վրա չեն եղել: Միջոցառման ավարտին Երեւանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի անձնակազմը շնորհավորել է Հրաչյա Հարությունյանին, ապա, արդեն 50-ամյա հոբելյարին կնքել թատրոնի զինվոր: Իսկ Սյուզան Մարգարյանը ներկաներին ասել է, որ ամուսինը շատ սիրառատ է. “Հրաչը ծնվել է փետրվարի 14-ին, բայց քանի որ տարին հոբելյանական է, նշվում է այսօր”: Երեկոն ուղեկցվել է դերասանի ստեղծագործական գործունեության տարբեր տարիների վիդեոժապավենների ցուցադրմամբ, ԱՄՆ-ում բնակվող ընկերոջ կողմից ծաղիկներ է ստացել, ներկայացվել է նաեւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը: BRAVO.am-ը եւս շնորհավորում է դերասանին` միանալով բոլոր բարեմաղթանքներին:): Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/ Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW