×


Մադոննա

Մադոննա

Վենետիկում կայացել է երգչուհու ֆիլմի պրեմիերան Վենետիկի 68-րդ կինոփառատոնի շրջանակներում շարունակում են Լիդո կղզի ժամանել հանրահայտ ռեժիսորներ, դերասաններ եւ երաժիշտներ: Փառատոնին դատարկաձեռն չի ներկայացել Մադոննան. Վենետիկում նա ներկայացրել է ռեժիսորական իր նոր աշխատանքը: Madonna “W.E”-ի պրեմիերան երեկ էր: Երգչուհին հանդես է եկել որպես ռեժիսոր, սցենարի հեղինակ եւ պրոդյուսեր: Մադոննայի հեղինակած երկրորդ ֆիլմը Մեծ Բրիտանիայի թագավոր Էդվարդ 8-րդի եւ ամերիկուհի Վոլիս Սիմփսոնի սիրո պատմության մասին է:  Այս թագավորը հրաժարվում է արքայական գահից ամուսնալուծված իր սիրելիի հետ լինելու համար: “W.E” դրամայում թագավորի դերում հանդես է եկել դերասան Ջեյմ Դ’Արսին, ամերիկուհուն մարմնավորել է Անդրեա Ռայզբորոն:  “W.E” “Սա ոչ թե պատմական ֆիլմ է, այլ սիրո իրական պատմություն, որը ցույց եմ տալիս ես”,-ասել է Մադոննան եւ նշել, որ իրեն լիովին նմանեցնում է գլխավոր հերոսուհուն. “Նա եւս ձեռք բերեց ճանաչում ու կորցրեց ազատությունը: Նա նույնպես հայտնվեց վանդակի մեջ”: Ի դեպ, քննարկումների առիթ է հանդիսացել ոչ միայն Մադոննայի նոր ֆիլմը, այլ նաեւ երգչուհու թարմ ու երիտասարդ տեսքը: 53-ամյա Մադոննան ներկայացել է մոխրագույն երկար զգեստով` զարդարված կարմիր թիթեռներով: Նրա կերպարը լրացրել են կարմիր շրջանակներով արեւային ակնոցն ու կարմիր շրթներկը:): Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/ Աղբյուրը` Daily Mail

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW