×


Մայքլ Ջեքսոն

Մայքլ Ջեքսոն

Փոփ-արքան այսօր կդառնար  53 տարեկան Այսօր` օգոստոսի 29-ին, լրանում է Մայքլ Ջեքսոնի 53-ամյակը: 2009 թվականի հունիսի 25-ին մահացած փոփ երաժշտության արքայի հիշատակին հարգանքի տուրք են մատուցում երգչի երկրպագուները, հարազատներն ու ընկերները: Michael Jackson Վաղ առավոտից միջոցառումներ են սկսվել աշխարհահռչակ երգչի հայրական տանը, ինչպես նաեւ բոլոր այն վայրերում, որտեղ սիրում, գնահատում ու հիշում են Մայքլ Ջեքսոնին: Դեռ ուրբաթ օրվանից փառատոն է կազմակերպվել  “Լեգենդի վիքենդ”-ի շրջանակներում: Այսօր տեղի է ունենալու նաեւ ծննդյան տորթի կտրման արարողությունը, որ կուղեկցվի փոփ-արքայի երաժշտությամբ եւ հրավառությամբ: Հիշեցնենք, որ Մայքլ Ջեքսոնը մահացել է  50 տարեկան հասակում:  Նույն տարում` 2009-ին, հետմահու նա դարձել է այդ թվականի ամենից շատ ալբոմներ (35 մլն օրինակ) վաճառած արտիստը: Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/ Աղբյուրը` www.nwitimes.com

Կարդալ ավելին

Quality Sign BW