×


Մասքի ծրագիր

Մասքի ծրագիր

2010-ին կրթաթոշակ է շահել 15 հայաստանցի ԱՄՆ կառավարության կողմից ֆինանսավորվող Էդմունդ Մասքիի անվան ծրագրի շրջանակներում այս տարի Հայաստանից կրթաթոշակ շահած 15 անձ, որոնց շարքում են պետական ծառայողներ, լրագրողներ, մանկավարժներ, Հ/Կ-ների ղեկավարներ, իրավաբաններ եւ գործարարության մասնագետներ Երեւանից, Շիրակից եւ Լոռուց, 2010 թվականի օգոստոսին կմեկնեն ԱՄՆ` սովորելու գործարար կառավարում, հանրային առողջապահություն, հանրային  կառավարում, կրթություն, գրադարանային եւ տեղեկատվական գործ, իրավագիտություն մասնագիտություններով: Ուսումից բացի, հնարավորություն կունենան նաեւ մասնակցելու կամավորական աշխատանքների եւ Միացյալ Նահանգներում ուսումնական պրակտիկա անցնել: Միջոցառման տոնական տորթը:) ԱՄՆ պետքարտուղարության Կրթական եւ մշակութային հարցերով բյուրոյի Էդմունդ Ս. Մասքիի կրթաթոշակային ծրագիրը ստեղծվել է 1992 թվականին ԱՄՆ Կոնգրեսի կողմից` նպատակ ունենալով աջակցել ժողովրդավարությանն ու տնտեսական զարգացմանը Եվրասիայում: Ծրագիրն իրականացնում է Միջազգային հետազոտությունների ու փոխանակման խորհուրդ / ԱՅՐԵՔՍ կազմակերպությունը: Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Թուրքմենստանի, Ռուսաստանի, Վրաստանի եւ այլ պետությունների ակնառու մասնագետները հնարավորություն են ստանում բարձրագույն գիտական կոչում շնորհող ծրագրերով ուսանել ԱՄՆ-ում: Ուսումից բացի, մասնակիցները հնարավորություն կունենան նաեւ մասնակցելու կամավորական աշխատանքների եւ Միացյալ Նահանգներում ուսումնական պրակտիկա անցնել Հուլիսի 9-ին Golden Tulip Yerevan հյուրանոցի բացօթյա սրահում տեղի ունեցած երեկույթի ժամանակ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը,  Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը, ԱՅՐԵՔՍ Հայաստան կազմակերպության կրթական ծրագրերի տարածաշրջանային տնօրեն Արինա Զոհրաբյանը, Մասքի ծրագրի շրջանավարտներ եւ այլ հյուրեր շնորհավորանքներ հղեցին այս տարի կրթաթոշակի արժանացած 15 անձանց: Մասքի. կատարելագործման ծրագիր Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը Bravo.am-ի հետ զրույցում շեշտեց Մասքի ծրագրի կարեւորությունն ու առանձնահատկությունները: Մարի Յովանովիչ. “Մենք կարծում ենք, որ համեմատաբար նոր Մասքի ծրագիրը իրականում հիանալի ծրագիր է: Այն կարելի է համարել կատարելագործման, հղկման ծրագիր, քանի որ հնարավորություն է տալիս որոշակի ոլորտում մասնագիտական գիտելիքներ, հմտություններ, նաեւ աշխատանքային փորձ ունեցող մարդկանց գնալ Միացյալ Նահանգներ, ավելացնել իրենց անհրաժեշտ լրացուցիչը, դրանով հանդերձ վերադառնալ Հայաստան եւ այստեղ օգտագործել”: Mary Jovanovich Խորացված մասնագիտական գիտելիքներ “Փոխանակման ծրագրերից շատերը մարդկանց հնարավորություն են տալիս ծանոթանալ եւ հասու դառնալ Ամերիկային, ամերիկացիներին եւ ամերիկյան մշակույթին, լեզվին: Մասքի ծրագիրը տարբերվում է նրանով, որ նախատեսված է բուհի շրջանավարտների համար, հնարավորություն է տալիս նրանց կոնկրետ ոլորտում խորացված մասնագիտական գիտելիքներ եւ փորձ քաղել”,- նշեց դեսպանը: Mary Jovanovich Մասքիի շրջանավարտները` ապագա առաջնորդներ “Նշենք, որ նրանք ոչ միայն գիտելիքներով զարգացած հետ կգան ու գիտելիքները կծառայեցնեն Հայաստանի Հանրապետությանը, այլեւ կառաջնորդեն, քանի որ կրթաթոշակակիրների ընտրության գործընթացը շատ խիստ է, բարդ. մարդկանց առաջնորդելու, գրելու, վերլուծելու կարողությունն ենք մենք ստուգում ու հուսով ենք, որ իրենց փորձագիտությամբ կգան ու կօժանդակեն Հայաստանին: Տարիների ընթացքում Մասքիի շրջանավարտների թիվը 375-ի է հասել, այս տարի` եւս 15-ը: Ուրախ ենք, հուսով, որ իրենք էլ կվերադառնան ու դերակատարում կունենան այս գործում”,- ասաց Մարի Յովանովիչը: Նրանք առաջատարներ են “Կտեսնեք` Մասքի ծրագրի շրջանավարտները տարբեր ոլորտներում ինչ դիրք եւ տեղեր են զբաղեցնում: Թե պետական հատվածում, կառավարման, թե այլ ոլորտներում նրանք առաջատարներ ու առաջնորդներ են, եւ մենք հուսով ենք` հենց այդ խնդիրն է ծրագիրը լուծում` ապահովելու ապագայի առաջնորդներ”,- եզրափակեց Հայաստանում ԱՄՆ դեսպանը: Mary Jovanovich and Tigran Sargsyan Մարի Յովանովիչը, հայերին տարածաշրջանի այլ պետությունների երիտասարդների հետ համեմատելով, Bravo.am-ին նաեւ ասաց, որ կարծում է. “Հայ երիտասարդները իսկապես առանձնահատուկ են, տարբերվում են մշտապես ու ամեն ինչում, դրանով էլ հիանալի է այստեղ աշխատելը”: ՀՀ վարչապետը եւս կարեւորում է Մասքի ծրագիրը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը միացավ այն շնորհավորական խոսքերին, որ ուղղված էին արդեն հայրենիք վերադարձած` այս տարվա 11 շրջանավարտներին, միեւնույն ժամանակ շնորհավորեց Մասքի ծրագրի 2010 թվականի կրթաթոշակառուներին. “Ժամանակակից աշխարհում, ինչպես մենք ձեզ հետ գիտենք, ինքնաիրացվելու լավագույն ձեւը մարդու կարողությունների, տաղանդների դրսեւորման համար հնարավորությունների ստեղծումն է: Մասքի ծրագիրը հենց այդպիսի առաքելություն է իրականացնում մեր երիտասարդ, տաղանդավոր մարդկանց համար, որոնք հնարավորություն են ստանում իրենց կրթությունը շարունակել Միացյալ Նահանգների բուհերում, որոնք աշխարհում հայտնի են հենց այն պատճառով, որ ստեղծում են այսպիսի բացառիկ հնարավորություն: 18 տարիների ընթացքում Մասքի ծրագրի շնորհիվ Հայաստանի Հանրապետությունից հարյուրավոր երիտասարդներ հնարավորություն են ստացել իրենց գիտելիքները եւ կարողությունները հզորացնել Միացյալ Նահանգներում. սա ամենակարեւոր ներդրումն է մեր ապագայի մեջ": Tigran Sargsyan "Ուզում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել Մասքի ծրագրին, ԱՄՆ-ին այն օժանդակության համար, որ նրանք ցուցաբերում են Հայաստանի Հանրապետությանը, ամենակարեւոր ոլորտին, որ նոր դռներ է բացելու դեպի բարգավաճ, պայծառ Հայաստան, որ հնարավոր չի պատկերացնել առանց կրթված, բարեկիրթ մարդկանց, որոնք պատկերացնում են ոչ միայն այն` ինչ է կատարվում Հայաստանի Հանրապետությունում, այլ առաջին հերթին` ինչպիսի՞ն է ժամանակակից աշխարհը, որո՞նք են ժամանակակից աշխարհի շարժիչ ուժերը, ինչպիսի՞ն է լինելու ժամանակակից աշխարհը մոտ ապագայում, եւ այդ գլոբալ մտածողությունից կարողանալու են եզրահանգումներ անել, թե ինչպիսի՞ բարեփոխումների կարիք ունի Հայաստանի Հանրապետությունը եւ ինչպիսի զարգացումներն են մեզ այսօր անհրաժեշտ: Մասքի ծրագիրը նաեւ  խթան հանդիսացավ, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը առաջնահերթություն համարի կրթական ոլորտը` փորձելով բարձրացնել մեր կրթության մակարդակը, իրականացնել այնպիսի բարեփոխումներ, որ մեր բուհերը փուլ առ փուլ համապատասխանեն միջազգային լավագույն ստանդարտներին”,- ասաց Տիգրան Սարգսյանը: Tigran Sargsyan “Առավելությունս ոչ թե դիպլոմն է, այլ գիտելիքները” Աննա Էվինյանն այս տարի կրթաթոշակի արժանացած 15 երջանիկներից մեկն է: 26 տարեկան է, մեկնում է սովորելու Թեննեսի նահանգի Venderbilt  համալսարանում, երկու տարի խորացնելու է գիտելիքները կրթության ռազմավարության ոլորտում: Նա նշում է, որ այս ծրագրին մասնակցելու իր մոտիվացիան, որ նաեւ նշել է մասնակցության հայտ ներկայացնելուց, իհարկե, լավ կրթություն ստանալն է: “Այն համալսարանը, որտեղ ուսանելու եմ,  ԱՄՆ-ի լավագույն 20 համալսարաններից մեկն է: Մագիստրոսի կոչում եմ ստանալու: Հիմա դիպլոմավորված մասնագետ եմ, ԵՊԼՀ-ն եմ ավարտել, 5 տարվա աշխատանքային փորձ ունեմ: Մեկնում ենք երկու տարի սովորելու, որ հետագայում վերադառնանք ու մեր գիտելիքները, փորձը կիրառենք հայրենիքում”,- ասաց նա: Mary Jovanovich and Tigran Sargsyan Հովհաննես Թորոյանն էլ 2010-ի Մասքի ծրագրի շրջանավարտ է, Binghampton համալսարանում է սովորել, մասնագիտացել բիզնես ադմինիստրացիայի ոլորտում: Նա նշում է, որ ոչ թե դիպլոմն է իր առավելությունը, այլ գիտելիքները:). “Գոհ եմ ստացածս գիտելիքներից. ավելի շատ առօրեական խնդիրներ էինք քննարկում, ու ծավալը բավական շատ էր, այնպես որ ուսանողները ստիպված էին լինում ավելի շատ ջանք ու էներգիա ծախսել:  Կարծում եմ` որոշակի կուրսեր, որ ես վերցրի, օգտակար են շատ, իսկ մարդիկ, ով այդ ճանապարհը չեն անցել, գուցե ավելի քիչ գիտելիք ունեն… Միջոցառման մասնակիցները Նաեւ բավական շատ ճամփորդել եմ. հնարավոր էր այդ ամենը համատեղել”: Զառան Մասքի ծրագրից գիտելիքներով ու երեխայով վերադարձավ:) 29-ամյա Զառա Սարգսյանը 2008-ին Մասքի ծրագրով գնաց Կենտրոնական Ֆլորիդայի համալսարաններից մեկում հանրային հաղորդակցության գծով մասնագիտանալու, դրա հետ մեկտեղ նաեւ երեխա ունեցավ: Վերջերս է վերադարձել Միացյալ Նահանգներից, դուստրը` Անի Մամիկոնյանը շուտով 9 ամսեկան կդառնա: “Ամուսինս էլ հետս էր եկել: Զույգերի համար ծրագիրն այնքանով է լավ, որ վիզայի այդ տարբերակը ամուսնուս էլ ապահովում է աշխատանքով եւ սովորելու հնարավորություն է տալիս: Ինձ թվում է` կարիերայի աճ կլինի. նոր գիտելիքներ եմ ձեռք բերել: Ծրագիրը հնարավորություն է տալիս երկու անգամ պրակտիկա անցնել, համակարգը ճկուն է. աճում ես այն ուղղությամբ, որով ուզում ես, կարող ես  ընտրել դասընթացները հիմնական բազայի հիման վրա: Հետաքրքիր էր... Հնարավորություն կար այլ համալսարաններում կոնֆերանսների մասնակցել, ու ամենաօգտակար բանը հետազոտություններ անցկացնելու հնարավորությունն էր. գիտակ ես դառնում, ոչ թե ուղղակի տեսություն ուսանում: Ուզում եմ նորից զարգացման ոլորտ մտնել, տարբեր դոնորների հետ աշխատել: Եթե հնարավորություն լինի պետական ոլորտ մտնել, լավ կլինի, որովհետեւ այդ ոլորտում հնարավորություն կա ազդել ընթացքի վրա, ոչ թե կողքից որպես փորձագետ գնահատել”: Tigran Sargsyan Մինչ օրս Հայաստանից ԱՄՆ պետքարտուղարության կողմից ֆինանսավորվող Մասքի ծրագրով կրթաթոշակ են ստացել 375 հոգի: Չմոռանանք նշել, որ, ավանդույթի համաձայն, երեկույթի ընթացքում տոնական տորթը կտրեց Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը, նրան օգնեց  ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:): Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW