×


Մարիաննա Հովհաննիսյանը հուլիսին կամուսնանա :)

Այս հուլիսին Մարիաննա Հովհաննիսյանը պատրաստվում է ամուսնանալ:): Երգչուհին BRAVO.am-ին տեղեկացրել է, որ վաղուց պատրաստ են իր հարսանեկան զգեստները. “Երկու շոր եմ հագնելու, որոնք պատրաստի են, հատուկ կարել չեմ տվել”:

"Գրել եմ անիմաստ վեճերի մասին, որ բաժանության պատճառ են դառնում". Մարիաննա


Հարսանեկան արարողության մասին կպատմենք հարսանիքից հետո, իսկ երգչուհին մեկ այլ նորություն էլ ունի. օրերս նոր տեսահոլովակ է նկարահանել: “Քիչ են, քիչ” երգը երգչուհու “Մարիաննա-Մարիաննա” ձայնասկավառակից չէ, այն գրվել է վերջին ամիսների ընթացքում: Երգի խոսքերի հեղինակը հենց երգչուհին է, իսկ երաժշտության ու գործիքավորման հեղինակը՝ Դավիթ Բադալյանը:
 

“Հարսանիքիս երկու զգեստ եմ հագնելու”. Մարիաննա Հովհաննիսյան


“Թարմ ուժերով ստեղծել ենք երգ, որը կարելի է համեմատել կրկին R&B ոճի “Դու” երգիս հետ: “Քիչ են, քիչ”-ում ժողովրդական տարրեր կան”,-նշել է Մարիաննա Հովհաննիսյանը եւ  ներկայացրել երգի թեման. “Աղջիկների համար հաճախ միայն խոսքերը քիչ են լինում, այդ թվում նաեւ ես ուզում եմ, որ մարդիկ արարքներով ապացուցեն իրենց սերը: Նաեւ գրել եմ անիմաստ վեճերի մասին, որ բաժանության պատճառ են դառնում”:

Երգչուհին իր կերպարը համաձայնեցրել է ռեժիսոր Արամայիս Հայրապետյանի հետ, տեսահոլովակում շեշտը դրվելու է անիմացիայի վրա. “Գրաֆիկական լուծումներ են լինելու: Իմ գրած սիրո պատմությունը մարդկանց փոխարեն այլ “դերասաններ” են խաղալու:): Իսկ հագուստիս օրիգինալ լուծումներ չեմ տվել. այս անգամ անհրաժեշտ էր եթերային ու վառ հագուստ”:
 

Մարիաննա Հովհաննիսյանն իր նոր տեսահոլովակի նկարահանումներին


Մարիաննան մոտ երկու տարի նոր տեսահոլովակ չի ներկայացրել, բայց այս ընթացքում թողարկել է իր առաջին ձայնասկավառակը, մասնակցել մի շարք համերգների: Աղջկա խոսքերով` վաղուց ժամանակն էր նոր աշխատանք ներկայացնել: Բուհական ավարտական քննություններն ավարտելուց հետո որոշել է առանց ժամանակ կորցնելու մինչ հարսանիքը նկարահանել տեսահոլովակը. “Հարսանիքից հետո մեկ ամսով բացակայելու եմ Երեւանից: Այդ պատճառով նախապես նկարեցինք, որ հանգիստ զբաղվեմ հարսանիքի կազմակերպչական գործերով”:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW