×


Մարիաննա Փահլեւանյան` Մանանա

Մարիաննա Փահլեւանյան` Մանանա

Դեղին գույն, կատուներ ու Կուստուրիցա 20-ամյա նկարչուհի Մարիաննա Փահլեւանյանին բոլոր ծանոթները Մանան են անվանում: Ավելի գեղարվեստական հնչողություն ստանալու համար նա Մանանի վերջում ավելացնում է “ա” տառը: Կարեւոր հարցը լուծելուց հետո Մանանան մայիսի 14-ին բոլոր ծանոթ-անծանոթներին հրավիրել էր "Espaces" կենտրոն` դիտելու եւ գնահատելու` “Դեղին գույնով Մանանա” խորագիրը կրող իր առաջին անհատական ցուցահանդեսում ներկայացված աշխատանքները:): Manana Երբ մտանք ցուցասրահ, Կուստուրիցայի երաժշտությունն էր հնչում: Միանգամից ուշադրություն գրավեցին պատին կախված վառ գույները, ուրախ տրամադրությունը, դրական էներգիան, կատուները, տանիքները, որոնք բնակվում էին նկարչուհու աշխատանքներում: Սա է երիտասարդ Մանանայի աշխարհը: Նա խոստովանում է, որ երկնքից է իջել, բայց ամպերից չէ, արեւից:): “Կա մի տրամադրություն, որը երկրից հեռու է: Հենց այդ տրամադրությունից էլ ոգեշնչվում եմ: Կյանքի ընթացքից հաճույք եմ ստանում ու փորձում վայելել ամեն պահը’’,- պատմեց Մանանան: Ցուցահանդեսին ներկայացված են 11 գրաֆիկական աշխատանք եւ ութ մոմակալ: Նկարչուհու սիրելի գույնը հենց դեղինն է: Ցուցահանդեսի ընթացքում էլ հյուրերին հյուրասիրվող հյութը դեղին էր: Այս գույնը գերակշռում էր նաեւ աշխատանքներում: Դե ցուցահանդեսի խորագիրն էլ կարելի է առանց որեւէ մեկնաբանության թողնել` “Դեղին գույնով Մանանա”: Exibition Մանանան մասնագիտությամբ հոգեբան է` ԵՊՀ հոգեբանության ֆակուլտետի չորրորդ կուրսի ուսանողուհի: Բայց մշտապես զգալով իր մեջ արվեստի ուժը, մտափոխվել ու սկսել է լրջորեն զբաղվել նկարչությամբ: Այժմ նկարչուհին հաճախում է Սամվել Սեւադայի արտ-ստուդիան: “Իմ մեջ անդադար պայքարում են արվեստի ճյուղերը: Զգում էի` դրանցից մեկը օրերից մեկ օր կանի իրենը: Տրամաբանորեն ամեն ինչ հանգեց նրան, որ նկարչությամբ եմ զբաղվելու’’,- պատմեց  Մանանան: Մանանան հեքիաթների ու մուլտֆիլմերի “գիժ” է, նկարիչ Վան Դեր Վեյդենը նկարչուհու համար ''վերջն” է:): Նա զբաղվում է նաեւ փողոցային արվեստով /Street Art/. 2010 թվականին “Մեր երազանքների քաղաքը” պատի նկարների մրցույթում արժանացել է ժյուրիի հատուկ մրցանակի: Եթե ուշադիր քայլեք Նալբանդյան կամ Աբովյան փողոցներով, պատերին կատուներ կտեսնեք, որոնցից մեկը նույնպես դեղին է:):  “Շարունակելու եմ նկարել: Հուսով եմ` հետագայում միայն նկարչությամն կզբաղվեմ'',- հավելեց Մանանան: Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/ Լուսանկարները`Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW