Հային վիրավորած դիրիժորին վտարում է Ռուսաստանի նվագախումբը ՌԴ ժողովրդական արտիստ, դիրիժոր Մարկ Գորենշտեյնը, ով վիրավորել էր Չայկովսկու անվան միջազգային մրցույթի հաղթող Նարեկ Հախնազարյանին, “պերսոնա նոն գրատա” է հայտարարվել իր ղեկավարած նվագախմբի կողմից: Ռուսաստանի պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախմբի երաժիշտները օրերս նամակով են դիմել դաշնության մշակույթի նախար Ալեքսանդր Ավդեեւին` նշելով, որ այլեւս չեն ցանկանում աշխատել Մարկ Գորենշտեյնի ղեկավարությամբ եւ խնդրում են գլխավոր դիրիժորին հեռացնել նվագախմբից: “Ձեր աջակցությունն ենք խնդրում եւ ակնկալում, որ կհասկանաք մեզ: Այն իրավիճակը, որ տիրում է Ռուսաստանի պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախմբում արդեն 9-ը տարի, օրհասականին է մոտեցել: Մենք վախենում ենք նվագախմբի ստեղծագործական հետագա ճակատագրի համար’’,- գրված է նամակում: Նվագախմբի կոլեկտիվը մեղադրում է Գորենշտեյնին երաժիշտների հանդեպ անհարգալից վերաբերմունք դրսեւորելու մեջ, աշխատանքից հեռացնելու սպառնալիքների, գումարային տուգանքների համար: Վերջին մի քանի տարվա ընթացքում նվագախմբից հեռացել է մոտ 280 պրոֆեսիոնալ երաժիշտ, ընդ որում` 2010-2011 երաշտական սեզոնի ընթացքում նվագախումբը լքողների թիվը կազմել է 60: Ի դեպ, նամակում նշվում է նաեւ, որ Չայկովսկու անվան մրցույթի ժամանակ պատահած միջադեպից հետո Մարկ Գորենշտեյնը փորձել է նախաձեռնել հետեւյալ գրությամբ նամակի ստեղծումն ու տարածումը` “Ռուսաստանի պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախմբի երաժիշտները ցանկանում են աշխատել միայն Մարկ Գորենշտեյնի հետ”, որը հրաժարվել է ստորագրել նվագախմբի գեղարվեստական խորհուրդը: ՌԴ նախարարի արձագանքը նամակին, որ ստորագրել է մոտ 60 հոգի, դեռեւս անհայտ է: Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/ Աղբյուրը` www.classicalmusicnews.ru
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: