×


Մարք Էնթոնի եւ Ջենիֆեր Լոպես

Մարք Էնթոնի եւ Ջենիֆեր Լոպես

Զույգն ամուսնալուծվել է Արնոլդ Շվարցնեգերը ամուսնալուծվեց եւ կարծես վարակեց Հոլիվուդի մյուս աստղերին: Շոու-բիզնեսի ամենագեղեցիկ զույգերից մեկը՝ երգիչներ Մարք Էնթոնին եւ Ջենիֆեր Լոպեսը, եւս որոշել է  բաժանվել: 7-ամյա ամուսնությունն իր ավարտին է մոտեցել: Ոչ մի կոնկրետ պատճառ զույգը չի նշում: Նրանք միասին են կայացրել այս որոշումը: marc Anthony and Jeniffer Lopez Նրանք հանդես են եկել համատեղ հայտարարությամբ. “Մենք որոշել ենք ամուսնալուծվել: Բավականին բարդ որոշում էր մեզ համար: Բայց մենք ընկերներ ենք մնացել: Շատ ցավալի ժամանակաշրջան է մեզ համար, եւ խնդրում ենք հարգանքով վերաբերվել մեր անձնական կյանքին եւ կայացրած որոշումներին”: Լոպեսն ու Էնթոնին սկսել են հանդիպել 2004 թվականին եւ ամուսնացել ամռանը: Զույգը երկվորյակ երեխաներ ունի` Մաքսն ու Էմմին, ովքեր լույս աշխարհ են եկել 2009 թվականի փետրվարին: Ի դեպ, սա երրորդ ամուսնալուծությունն է Ջենիֆերի համար եւ երկրորդը` Մարկի: Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/ Աղբյուրը` www.spletnik.ru

Կարդալ ավելին

Quality Sign BW