Դերասանուհին ինչո՞վ է փոխարինել կինոն
Մեգան Ֆոքսին վերջերս մեղադրել էին պլաստիկ վիրաբուժության օգնությամբ դիմագծերը փոխելու եւ բոտոքս կիրառելու մեջ: Դերասանուհին էլ անձնական բլոգում առանց շպարի իր լուսանկարներից տեղադրեց` ապացուցելու համար, որ իր դիմագծերը բնական են:
Այս տարի Մեգանը ֆիլմերում նկարահանվելու փոխարեն պարբերաբար հանդես է գալիս գովազդային հոլովակներում եւ ֆոտոշարքերում: Նրա դերասանական վարպետության մասին քննադատները լռում են, սակայն ընդգծում են դերասանուհի-մոդելի ֆոտոգենիկությունը:):
Ֆոքսի նոր ֆոտոշարքը կհայտնվի “Amica Magazine” ամսագրում: Առաջարկում ենք դիտել այդ լուսանկարները, որոնց հեղինակը հայտնի լուսանկարիչ Ռիչարդ Ֆիբսն է, եւ եզրակացություններ անել դերասանուհու` բնական կամ անբնական լինելու մասին ;):
Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` www.etoday.com
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: