“Հարուստ աղջկա հետ չեմ ամուսնացել:)” Երգիչ Միհրան Ծառուկյանը եւս մեկ անուն ունի. հեռուստադիտողները “Դժվար ապրուստ” սերիալի հերոսի անունով Գոռ են դիմում:): Նա կարծում է` երկրպագուներն ավելի շատ հենց Գոռին են սիրում, բայց “դրանից Միհրան երգիչը չի տուժում”: Միհրանի հետ հանդիպեցինք կեսօրին՝ մայրաքաղաքի այգիներից մեկում, պարզվեց՝ մի քիչ քնաթաթախ է:): “Սովորաբար, ուշ եմ արթնանում. կեսօրին է սկսվում օրս: Քնում եմ շատ ուշ, եթե գոնե գիշերը ժամը երկուսին քնեմ, շատ ուրախ կլինեմ ու կարգավորված գրաֆիկ կունենամ, բայց առայժմ չի հաջողվում: Օրվաս մեծ մասն անցկացնում եմ սերիալում նկարահանվելով, հետո էլ ակումբում մի քանի ժամ կենդանի երգելով”,- BRAVO.am-ին ասաց երգիչը: “Սիրելը” լավ սկիզբ է Միհրանի մուտքը դեպի հայկական շոու-բիզնես սկսվել է “Հայսուպերսթար” նախագծի առաջին եթերաշրջանից: Այդ ժամանակ նա սովորում էր Երեւանի պետական կոնսերվատորիայում ու արդեն իսկ որոշել էր հաստատվել երգի ասպարեզում. “Ավարտել եմ ջազ-վոկալ բաժինը, որտեղ ինձ դասավանդել է Ռաիսա Մկրտչյանը: Անկեղծ ասած, ավարտելուց հետո նրան չեմ հանդիպել, չգիտեմ՝ ինչ կարծիքի է իմ գործունեության մասին, բայց դժվար թե քննադատի: Ես իրեն շատ եմ սիրում. ե՛ւ լավ մարդ է, ե՛ւ լավ մասնագետ: Միշտ խորհուրդ էր տալիս երգի մեջ հոգի դնել, հոգով կատարել, ինչն ամենակարեւորն է”,-նշեց երգիչն ու հիշեց իրեն հաջողություն բերած առաջին երգը՝ “Ես համաձայն եմ սիրել”-ը. “Այդ երգը լավ սկիզբ էր: Պրոդյուսերիս՝ Սաշայի հետ որոշել ենք այն թարմացնել ու նորից ձայնագրել”: “Աստղայինը” չի տարել :) “Երբ անծանոթները սկսեցին փողոցում ինձ ճանաչել, սկզբում անսովոր էր: Բարեբախտաբար, այդ “աստղային” վիճակները շատ կարճ տեւեցին, նույնիսկ ընկերներս չհասցրին նկատել: Երբ տեսնում եմ` իմ ոլորտի մարդիկ ինչքան ձեւական, “ծանր” են իրենց պահում, ուղղակի ծիծաղելի է: Ինձ թվում է՝ բոլորի դեպքում էլ “աստղային” հիվանդություն ասվածը լինում ու անցնում է, իսկ որոշներին էլ “աստղայինը” տանում է մինչեւ վերջին աստիճան”,- ասաց Միհրան Ծառուկյանը: Չի ստացվում սուրճը չթափել ;) Նրա խոսքերով` հասցրել է զգալ հայտնի ու սիրված լինելու “համը”. այն իր վատ կողմերն էլ ունի. “Սրճարանում մարդկանց հայացքները խանգարում են, որ ինձ ազատ զգամ: Այդ պահին այնպես եմ ուզում ուշադրության կենտրոնում չլինել եւ սուրճն էլ ավելի զգույշ եմ խմում, որ հանկարծ վրաս չթափեմ, ինչն էլ հակառակի պես չի ստացվում: Երբ սեղանի շուրջ նստում եմ, միշտ մի բան թափում կամ շուռ եմ տալիս:)”: Իր սրտով է Միհրանը հիմա համագործակցում է երգահան Էդգար Ալեքսանյանի հետ` երգերի ոճային ընտրությունը կատարելով պրոդյուսերի` Ալեքսանդր Ստեփանյանի հետ համատեղ: Առաջին ձայնասկավառակը, հավանաբար, մեկ տարի հետո կթողարկի. “Երգերս իմ սրտով են, նաեւ հաշվի ենք առնում այսօրվա պահանջարկը, չնայած պետք էլ չէ շատ գնալ պահանջարկի ետեւից:): Հիմա այն տարիքում եմ, որ տարբեր ոճերի երգեր եմ փորձում, մոտավորապես հասկացել եմ՝ որն է իմը: Հավանում եմ սերիալի սաունդթրեքը՝ “Հավատա” երգը”: Չի փոշմանել 23-ամյա երգիչը մոտ 11 տարի սպորտային պարերով է զբաղվել, սակայն հեռանկար չտեսնելու պատճառով չի շարունակել ու դրա համար չի փոշմանել:). “Մասնակցում էի տարբեր մրցույթների, հաղթանակներ գրանցում, բայց երգն ավելի շատ եմ սիրում, ինձ առաջին հերթին երգիչ եմ համարում”: Բիզնեսով կզբաղվի Միհրանն արդեն մտածում է բիզնեսով զբաղվելու մասին. “Տեխնիկայի հետ կապված խանութ կամ գեղեցկության սրահ եմ ցանկանում ունենալ: Հայրս էլ բիզնեսի ոլորտում է, բայց ես չեմ խառնվել նրա գործերին: Հիմա իմ գործով կարողանում եմ նորմալ գումար վաստակել. երգում եմ հարսանիքներին, տարբեր կորպորատիվ միջոցառումներին ու դժգոհ չեմ”: Վերջին շրջանում ծանոթներն ու ընկերները հաճախ են հրավիրում տոնական առիթներին՝ կնունք-ծնունդներին երգելու. “Ինձ շատ հարազատ մարդկանց համար միշտ կերգեմ: Նաեւ պատահել է, որ սերիալի նկարահանումների պատճառով մերժել եմ, երեւի, ինձնից նեղացել են, ինքս էլ վատ եմ զգացել. մեծ հաճույքով կերգեի”: “Բնույթով հանգիստ մարդ եմ, սկանդալներ չեմ սարքում:)” “Մայրս միշտ ասում է. “Տղա՛ ջան, շատ չխոսկան ես, ուրիշներից ենք քո մասին իմանում”: Լավ է` չեն բողոքում. տեսնում են, որ ամեն օր հոգնած տուն եմ մտնում: Օրվաս մեծ մասն աշխատանքով է լցված, բայց բնույթով հանգիստ մարդ եմ, ինքս էլ սկանդալներ չեմ սարքում: Ընտանիքիս անդամները սերիալը միշտ նայում են, ես էլ շատ եմ ուզում, բայց չի ստացվում ամեն տեղ հեռուստացույց գտնել:): Երբ գլխավոր հերոսին մարմնավորելու առաջարկը ստացա, գիտեի, որ ռիսկի եմ դիմում. եթե հաջող ստացվեր, իմ երաժշտական գործունեությանը կօգներ, կամ էլ հակառակը կլիներ: Կարծես թե, վատ չի անդրադարձել: Կան տեսարաններ, որ լավ է ստացվում, երբեմն էլ այնքան են նկարում, որ կատակով ասում ենք՝ խաղալով ծերացանք:)”,- ասաց երգիչը: Բամբասում են Միհրանը բամբասող մարդկանց չի սիրում. “Ասում են՝ նշանվել եմ, ամուսնացել եմ հարուստ աղջկա հետ, դրա համար գործերս լավ են, վիրահատություն եմ արել: Բոլորն աբսուրդ բամբասանքների շարքից են: Իրար նախանձելու փոխարեն պետք է շատ աշխատել, այդ դեպքում անկեղծությունն ու գործը կգնահատվեն”: Ամուսնության մասին դեռ չի մտածում “Այժմ սիրահարված չեմ: Բնավորությունս իմանալով` գիտեմ՝ աշխատանքիս կխանգարի: Չեմ կարծում, եթե իմ սիրո մասին հայտարարեմ, մարդիկ դրանից ինձ ավելի քիչ կսիրեն, հնարավոր է՝ հակառակը: Պահից է կախված. չեմ պլանավորում, որ մյուս ամիս կսիրահարվեմ, հետո տունը կվերանորոգեմ, բիզնես կունենամ, որ ամուսնանամ: Դրա մասին դեռ չեմ մտածում”, - BRAVO.am-ին ասաց Միհրանը: Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/ Լուսանկարները` Աղվան Խաչատրյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: