×


Մոնիկա Բելուչի

Մոնիկա Բելուչի

Դերասանուհին կտրուկ ծերացել է Ժամանակակից ամենագեղեցիկ դերասանուհիներից Մոնիկա Բելուչին, ով սեպտեմբերի 30-ին կդառնա 47 տարեկան, թույլ է տվել, որպեսզի իրեն արհեստականորեն ծերացնեն: Եվ այդ ամենը` հանուն “Rhino Season”-ի:): Կինոդիվան, ով միշտ հանդես է եկել ճակատագրական եւ գայթակղիչ գեղեցկուհիների դերերում, առաջին անգամ հանդիսատեսին կներկայանա իր համար էլ անսովոր` ծեր կնոջ կերպարում: Arash and Monica Belluci Ըստ նոր ֆիլմի սցենարի` Մոնիկան որդի ունի, ում դերում էլ հանդես է գալիս շվեդական հայտնի երգիչ Արաշը: “Երբ ինձ հրավիրեցին նկարահանվել ֆիլմում, շատ ուրախացա, որովհետեւ այն իրանական ազգի մասին է, որի մասնիկն էլ ես եմ: Հետո ինձ ասացին, որ գլխավոր դերում հանդես է գալիս Մոնիկա Բելուչին, եւ պետք է ասեմ` ինձ համար դա մեծ պատիվ է”,- նշել է երգիչը: Arash and Monica Belluci “Rhino Season” քաղաքական թեմայով ֆիլմը, որում տեղ է գտնվել նաեւ սիրային պատմության համար, մեծ էկրաններին կհայտնվի 2012-ին: Կնճիռներն արդյո՞ք նվազեցնում են Մոնիկա Բելուչիի գեղեցկությունն ու հմայքը, դատեք ինքներդ ;): Պատրաստեց Լիլիթ Բաբայանը/Bravo.am/ Աղբյուրը` eg.ru

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW