×


Նարեկ Բավեյան

Նարեկ Բավեյան

«Չէի պատկերացնում, որ մեկ շաբաթում այսքան էներգիա կստանամ...» Bravo.am-ը Ձեզ արդեն պատմել է Նարեկ Բավեյանի «Մի թող ինձ» տեսահոլովակի մասին, որի նկարահանումները կատարվել էին Հորդանանում: Ինչպես հիշում եք մեր պատմածից, Նարեկն ու իր պրոդյուսեր Սուրեն Թադեւոսյանը Հորդանան էին մեկնել եւ տեսահոլովակը նկարահանելու, եւ հանգստանալու: Այժմ ձեզ ենք ներկայացնում, թե ինչպես անցկացրեց իր հանգիստը Նարեկ Բավեյանն ու ինչպես է նախընտրում կազմակերպել այն: Narek Baveyan Հաճելին համատեղելով օգտակարի հետ` Նարեկը Հորդանանում է մնացել 7 օր, եղել Հորդանան գետում, որտեղ մկրտվել է Հիսուս Քրիստոսը, հին ու հրաշալի Պետրա քաղաքում, որն երգիչը անվանում է աշխարհի հրաշալիքներից մեկը, այցելել Մովսեսի գերեզման: Լինելով ակտիվ հանգստի կողմնակից` Նարեկն այս տարի այդ հնարավորությունը չի ունեցել, բայց խոստովանում է, որ ճանաչողական, հետաքրքիր հանգիստ է ունեցել. «Հորդանանն արաբական երկիր է, մուսուլմանական կրոնի երկիր, այդ պատճառով էլ այնտեղ ժամանցային միջոցառումներ, ակումբներ չկային: Անգամ հյուրանոցը, որի բնակիչները տարբեր երկրներից եկած զբոսաշրջիկներ են, ակտիվ ժամանցի պայմաններ չուներ: Բայց շատ հանգիստ վիճակ էր, որտեղ նյարդերդ հանգստանում են, իսկ դու` լիցքաթափվում»: Narek Baveyan Հորդանանում Նարեկի հանգստի թերեւս միակ ակտիվ մասը լողն է եղել. «Շատ էներգիա հավաքեցի: Չէի պատկերացնում, որ մեկ շաբաթում այսքան էներգիա կստանամ: Հիմա “Արմենիա TV”-ի «Աստղերը կրկեսում» ծրագրով եմ զբաղված, երբ այն ավարտվի ու իմ անձնական գործերն էլ դասավորեմ, միգուցե նաեւ Սեւ ծով գնամ. այն մոտ է, կարող եմ արագ գնամ ու ետ գամ:)»: Երգիչը նախընտրում է հանգիստը անցկացնել տաք երկրներում. «Ձմռանը մնում եմ Հայաստանում, գնում Ծաղկաձոր, իսկ ամռանը Սեւանն է մնում, բայց, ճիշտն ասած, ես Սեւանում լողալ չեմ սիրում. ջուրը սառն է, ցուրտ, քամի...»: Narek Baveyan Պարզվեց, որ մեր զրուցակցի համար շատ սիրելի է նաեւ Ղարաբաղը. «Ես կնքվել եմ Գանձասարում: Շատ եմ սիրում այդ վայրը, երբ մեկնում եմ Ղարաբաղ, անպայման գնում եմ նաեւ Գանձասար. բնությունը, անտառները հրաշք են»: :) Նշենք, որ Նարեկ Բավեյանը իր հանգիստը հիմնականում անցկացնում է հարազատ, սիրելի մարդկանց հետ. «Ընտանիքիս հետ քիչ է ստացվում. քույրերս ամուսնացած են, ունեն իրենց ընտանիքները, իսկ ծնողներս բնակվում են Ռուսաստանում: Հիմնականում անցկացնում եմ ընկերներիս, նշանածիս հետ, չնայած այս տարի այնպես ստացվեց, որ առանձին-առանձին հանգստացանք. ես իջա, ինքը` թռավ... :)»: Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/ Լուսանկարները` Նարեկ Բավեյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW