×


Շոտլանդական մոտիվներով:)

Շոտլանդական մոտիվներով:)

Բըրնսի ընթրիքը կայացավ Կիլտ հագած Ջոն Դեւիդսոնը շոտլանդական պարկապզուկի հնչյունների ներքո “հագիսը” բերեց հայ եւ շոտլանդացի հյուրերով լի սրահը, բաժակները բարձրացվեցին, ու խոհարարը դերասանի վարպետությամբ հանդիսավոր կերպով կտրեց այն:): John Davidson Ռոբերտ Բըրնսի ընթրիքը կայացավ հունվարի 22-ին: Բարեգործական երեկոն արդեն 13-րդ տարին է` իրականացվում է “Արմենիա Մարիոթ” հյուրանոցում: Շոտլանդացի անվանի բանաստեղծի սիրելի ուտեստը` “հագիսը”, որ պատրաստվում է կովի թոքերից, սրտից եւ լցոնվում կովի աղիքի մեջ, ընթրիքի առանցքն է կազմում: Charlz Lonsdayl Երեկոյի հյուրերն էին Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Չարլզ Լոնսդեյլը, ում հունվարի 20-ին Հայաստանի ժողովրդական արվեստի թանգարանում հանդիսավոր կերպով հանձնվել էր “հագիսը”, քաղաքական, հասարակական գործիչներ, գործարարներ եւ շատ այլ հյուրեր: Բըրնսի ընթրիքը ներկաների համար միայն ուրախ ժամանց կազմակերպելու համար չէ, որ անցկացվում է: Միջոցառման նպատակը բարեգործությունն է. հանգանակություն է կատարվում, տարբեր իրերի աճուրդ, վաճառք կազմակերպվում: Ara Tadevosyan & Anna Bubushyan Բըրնսի ընթրիքին հրավիրված էր ու, բնականաբար, նաեւ ելույթ ունեցավ “Բամբիռը”: Ռոք-խմբի` վերջերս լույս տեսած “Armenian Scotch” ձայնասկավառակում զետեղված երգերը Ռոբերտ Բըրնսի եւ Հովհաննես Թումանյանի բանաստեղծությունների հիման վրա են գրվել: Համադրումը “բամբիռները” բացատրում են նրանով, որ երկու պոետներն էլ հումորով են ու խոսում են ժողովրդական պարզ լեզվով. “Երկու պոետ մի հանգի, Երկու rock–այր, լեռնցի, Սար տղերք են, որ չեն հանգչի”: “Բըրնսի ընթրիք” բարեգործական երեկոյի կազմակերպիչներն են Հայ-բրիտանական գործարարության պալատը եւ Հայաստանում Մեծ  Բրիտանիայի դեսպանատունը: Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW