Երգչուհին գաղտնիք է բացել:) Շուշան Պետրոսյանն օրերս է վերադարձել Շորժայից, որտեղ անցկացրած օրերի մասին պատմել է BRAVO.am-ին:): 12 օր մնալով նկարիչների հանգստյան տանը` երգչուհին հասցրել է ստանալ շոկոլադագույն մաշկ եւ վայելել վայրի բնությունը: “Տպավորությունները Շորժայից միշտ նույնն են, քանի որ ամեն տարի, ուր էլ որ գնանք, գոնե մեկ շաբաթով լինում ենք այնտեղ: Շորժայի լճափն ինձ համար ամենագեղեցիկն է` իր հեքիաթային բնությամբ”,-ասաց երգչուհին ու հավելեց. “Լողալ շատ եմ սիրում, արեւայրուք ընդունել` նույնպես. ինձ շատ է սազում, եւ դա միայն ես չեմ ասում...:)”: Շուշան Պետրոսյանն ունի արեւայրուք ստանալու իր գաղտնիքները, որոնք բացեց մեզ հետ զրույցում. այն ընդունում է ճիշտ ժամերին, նախքան ջուրը մտնելը մաշկին գարեջուր կամ կոլա է քսում ու թողնում, որ չորանա, իսկ ջրից դուրս գալուց հետո, ինչպես ինքն է ասում, արդյունքը տեսանելի է լինում: Շորժայում երգչուհու հետ են եղել նաեւ որդիները. էլ ի՞նչ հանգիստ առանց երեխաների:): Շուշան Պետրոսյանը նշեց, որ հանգստյան տան պայմանները շատ վատն են եղել, բայց կարեւորեց ոչ թե հարմարավետությունը, որն ինչպես ինքն է ասում, իր որդիներն ունեցել են դեռ մանկուց, այլ հրաշալի բնությունն ու այն վայելելու հաճույքը. “Պետք չէ ճոխությունը գերնպատակ դարձնել: Առհասարակ, քաղքենիական ամեն ինչն ինձ շատ խորթ է, անհասկանալի եւ օտար: Եթե ունենք նման հրաշալի բնություն, պետք է վայելենք այն: Հանգստի ժամանակ մենք նախընտրում ենք բնության հետ շփումը”: Շուշան Պետրոսյանն ասաց` ստեղծագործական հագեցած կյանքից է “փախչել” Շորժա, հանգստի կարիք էլի ունի:). “Աշնանը կմեկնեմ Եվրոպա: Մինչ այդ հյուրախաղեր ունեմ Սեւ ծովի ափին, մեկ շաբաթով կլինեմ նաեւ Բեյրութում. ճամփորդություններ շատ են լինելու, օդափոխություն էլ կլինի”: Այժմ երգչուհին զբաղված է ՀՀ անկախության 20-րդ տարեդարձի ծրագրերին մասնակցությամբ: Ամառն ամփոփելով` Շուշան Պետրոսյանը նշեց` ընկերների հետ կատարել է իր առաքելությունը` Հայաստանի Հանրապետության բոլոր սահմանապահների համար համերգային ծրագիր ներկայացրել, ինչը շատ կարեւոր է համարում: Երեւանյան տապին երգչուհին համակերպվել է. “Տանը շրջում եմ ինչպես լողափում:)”: Ի դեպ, տան մասին. մեզ հետ ունեցած զրույցի օրը համընկել էր երգչուհու ամուսնու` Արմանի ծննդյան օրվա հետ: Շուշան Պետրոսյանն ասաց, որ զբաղվածության պատճառով մեծ ընդունելություն չեն կազմակերպել, ինչպիսին եղել է նախորդ տարի, ամուսինն էլ սիրում է, երբ հատուկ թվերն են նշվում: Երգչուհին ամուսնու համար անակնկալ էր պատրաստել, ինչը, սակայն, գաղտնի պահեց. “Անակնկալներ անում եմ, բայց իմ զբաղվածության պատճառով նա ավելի հաճախ է ինձ անակնկալներ մատուցում եւ լրացնում բացը:)”: Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/ Լուսանկարները` Շուշան Պետրոսյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: