“Աստղերն” երեկ “Նոստալջի”-ի մեջ էին :)
Արամեն, Սոֆի Մխեյանը, Նարեկ Բավեյանը, Էրիկը, Սոնա Շահգելդյանը, Մհերը, Լիլուն, Մարին ու Արսեն Գրիգորյանն երեկ հիշողությունների “գիրկն էին ընկել”, սիրված երգեր էին կատարում, այն էլ ոչ իրենց երգացանկից: Հունիսի 20-ին “Արամ Խաչատրյան” համերգասրահում տեղի ունեցած “Ոչ սովորական համերգը” կազմակերպել էր “Slide Art Production”-ը: Ինչպես “Նոստալջի” հաղորդումը, այնպես էլ նոստալգիայով լի համերգը վարում էր Արտավազդ Ամիրյանը:
“Ոչ սովորական համերգը” բացեց ու առաջինը նոստալգիայի մեջ ընկավ Էրիկը: Նա Ջեյմս Բրաունի երգացանկն էր ընտրել: “I feel good”,- երգում էր Էրիկն ու իրեն շատ լավ զգում:): Ծնունդով Թբիլիսիից երգիչը նաեւ վրացական հիթ կատարեց` Դաթոյի “Ցավդ տանեմ” երգը: Լավ ծափահարեցին Էրիկին: Արտավազդ Ամիրյանը կարծում է` մենահամերգ տալու ժամանակն է:):
Վրացական երգացանկով հանդես եկավ նաեւ Սոնա Շահգելդյանը: Երգչուհին կատարեց Նինո Կատամաձեի “Օլեյ” երգն ու խնդրեց բուռն ծափահարել երեկոյի կենդանի նվագակցությունն ապահովող “Art Voices” խմբին: Սթինգի երգերից կատարեց Նարեկ Բավեյանը: Պոպուրի էլ երգեց, բայց հայկական 6/8 չէ, էլի Սթինգի ստեղծագործություններից:):
“Ոչ սովորական համերգ”-ի ընթացքում դահլիճից բուռն ծափողջույններ հղվեցին Միացյալ Նահանգներում ապրող երգահան Կոնստանտին Օրբելյանին: Համո Սահյանի “Ախր ես ինչպե՞ս վեր կենամ գնամ” բանաստեղծության հիման վրա ստեղծված երգն էր կատարում Լիլուն: Դերասան, երգիչ, հաղորդավար Արսեն Գրիգորյանն էլ Նիկոլայ Նոսկովի երգացանկից մի երգ կատարեց ու իր հիթերից “Տես”-ը: “Ցնորվել եմ ես արդեն”,- երգում էր երեկոյի ամենաոճային երգիչն ու հանդիսատեսին ասում, որ շատ գեղեցիկ են:
Առնո Բաբաջանյանի “Վերադարձրու մեղեդին” գեղեցիկ ստեղծագործությունը կատարեց Արամեն: Հնչեց նաեւ “Աննա” հեռուստասերիալի սաունդ-թրեքը, որ հենց երգիչն է գրել: Արամեի համար խենթացող երկրպագուհիները անթիվ են: Աղջիկները փաթաթվում էին երգչին, լացում, նապաստակ էլ նվիրեցին:):
Մարին եկավ, Անժելիկա Վարումի երգերից երգեց, իրեն նվիրված ծաղիկները վերցրեց ու գնաց:): Սիլվա Հակոբյանն էլ Բիթլզի “Yesterday”-ը կատարեց:
Ամենաբուռն ծափահարությունները նաեւ Սոֆի Մխեյանինն էին:): Երգչուհին Ալլա Պուգաչովայի երգերից հնչեցրեց: “Քուին” խմբի գեղեցիկ ստեղծագործություններով` “ոչ սովորական”, նոստալգիայով լի համերգը փակեց երգիչ Մհերը:
Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: