×


Ո՞վ է նյարդայնացնում Նարեկ Բավեյանին:)

“Ո՞ւր գնաց”, այսպես է կոչվում Նարեկ Բավեյանի 6/8 ոճի երգը, որի հիման վրա օրերս տեսահոլովակ է նկարահանվել: Երգի համահեղինակները Մարտին Միրզոյանն ու Ռիչարդ Մադլենյանն են, տեսահոլովակի ռեժիսորը` Արեն Բայադյանը:

Նարեկ Բավեյանը մենահամերգով հանդես կգա Արցախում


Տեսահոլովակի հերոս հանդիսացող երգչի փոխանցմամբ` այն թեթեւ, ուրախ ու պարային է  լինելու. “Եթե ուշադրություն դարձնեինք երգի բառերին, նկարահանումները պետք է իրականացնեինք սարեր-ձորերում, բայց այնպես եղավ, որ մենք նկարեցինք խոսքերի հետ կապ չունեցող վայրում”:

Նարեկից բացի տեսահոլովակում կտեսնենք “A-Era” պարային խմբի աղջիկներին: “Օֆիսային միջավայրում ենք, ես գրասենյակի տնօրենն եմ, աշխատակցուհիներից մեկն էլ իր կամակորություններով ինձ զայրացնում է, նյարդայնացնում, մենք սկսում ենք վիճել, ողջ օֆիսը իրար է խառնվում, տղաները իմ կողմն են անցնում, աղջիկները` նրա... Սկսում է պարային շատ հետաքրքիր մարտ:)”,-BRAVO.am-ին պատմել է երգիչը:

Նարեկ Բավեյանի նոր տեսահոլովակի նկարահանումներին


Նարեկ Բավեյանը նշել է` տեսահոլովակը պատրաստ կլինի մոտ տասն օրից: Այժմ երգիչը պատրաստվում է իր մենահամերգին, որը կկայանա ապրիլին` Արցախում. “Հրավեր եղավ, ես էլ համաձայնեցի: Երեւանում մենահամերգ ունենալը, կարծում եմ, շատ դժվար է. պետք է լավ նախապատրաստվել, իսկ դրա համար մեծ ծախսեր ու աշխատանք է պահանջվում”:

Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/
 

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW