×


Պարային “Թռիչք”

Պարային “Թռիչք”

Նունեն, Ավոն, Հռիփսիմեն , Արսենն ու Եվան  ողջունեցին հյուրերին : ) Հայերը Ռուսաստանում նաեւ պարում են ;): 2005 թվականից Մոսկվայում գործում է Ռուսաստանի հայ համայնքի  “Հովիկ”  պարային ստուդիան, որն իր մասնաճյուղերն ունի դաշնության  մի շարք քաղաքներում: Համույթն ունի 2 հարյուրից ավելի սան, որոնցից մի քանիսը հրեա են, մեկն էլ` 4-ամյա ադրբեջանցի, ով հետաքրքրված է հայկական ժողովրդական պարերով: "“Hovik”" “Հովիկ” պարային համույթը երեւանյան այցի շրջանակներում հուլիսի 28-ին հանդես եկավ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դահլիճում: “Թռիչք” խորագրով համերգային ծրագիրը նվիրված էր անսամբլի հիմնադրման գաղափարի կրող Հովհաննես Գասպարյանի  ծննդյան 61-ամյակին: Միջոցառման ընթացքում իրենց երաժշտական կատարումներով հանդես եկան Նունե Եսայանը, Հռիփսիմե Հակոբյանը,  Եվան, Արսեն Սաֆարյանն ու Ավո Խալաթյանը: Ծրագիրը վարեց Արմեն Սարգսյանը: “Հիմնականում հայկական ժողովրդական ոճում ենք, բայց կա նաեւ ժամանակակից ուղղվածություն: “Հովիկը” Ռուսաստանի հայ համայնքի ամենամեծ պարային համույթն է”,-BRAVO.am -ի հետ զրույցում ասաց  անսամբլի գեղարվեստական ղեկավար Իշխան Գասպարյանը, ով պարային ստուդիան հիմնել է 2005 թվականին ու կոչել հոր անվամբ: "Ishkhan Ծրագրի ընթացքում Իշխանը  ներկայացավ երաժշտական կատարումներով, որոնք ինք էր հեղինակել, իսկ հայ արտիստների հետ համագործակցության մասին նշեց. “Մեզ համար կարեւոր է հայրենիքի հետ կապի պահպանումն ու մշակութային հաղորդակցությունը, ինչը փորձում ենք իրականացնել նմանատիպ միջոցառումների շնորհիվ”: “Պատկերացնում եմ երեխաների ոգեւորությունը”. Նունե Եսայան «Անցած տարի Մոսկվայում համերգ եմ ունեցել հենց պարախմբի նախաձեռնությամբ: Այնտեղ ենք ծանոթացել ու ընկերակցել. շատ լավ երեխաներ են: Դրսում հայկական մշակույթը պահպանելը մեծ գործ է, ինչը գնահատվում է մեր կողմից: Պատկերացնում եմ երեխաների ոգեւորությունը, որ այստեղ են` Հայաստանում, եւ մեզ հետ նույն բեմում են լինելու. միայն դրա համար արժեր գալ այս համերգին:)”,- մեզ հետ զրույցում ասաց Նունե Եսայանը, ով կատարեց երկու երգ իր նոր ձայնասկավառակից, որի շնորհանդեսը շուտով կկայանա: "Hripsime Հռիփսիմե Հակոբյանն էլ կատարեց իր նոր` «Քոնն եմ» երգը, որի տեսահոլովակը կարող եք դիտել նաեւ BRAVO.am-ում: Երգչուհու խոսքերով`պատրաստվում է ձայնագրել եւս մեկ նոր երգ` իսպանական ռիթմերով “Տարօրինակ”-ը: Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/ Լուսանկարները` Աղվան Խաչատրյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW