×


Ջենիֆեր Լոպես

Ջենիֆեր Լոպես

Երգչուհին նոր սիրավե՞պ է սկսել :) Ջենիֆեր Լոպեսի եւ Մարք Էնթոնիի ամուսնալուծության մասին օրերս ենք պատմել:   Հիմա երգչուհու եւ 30-ամյա Վիլյամ Լեւիի գաղտնի սիրավեպի մասին բամբասանքների փուլն է:): William Levy and Janiffer Lopez Վիլյամը նկարահանվել է Ջենիֆեր Լոպեսի  “I’m into You” երգի տեսահոլովակում, որը եւ առաջարկում ենք դիտել ստորեւ: Ի դեպ, նա էլ այս տարվա մայիսին բաժանվել է իր կնոջից, ում հետ ապրել է ութ տարի: Արդյոք պատահականություն է Ջենիֆերի եւ Վիլյամի համագործակցությունից հետո սկսված ամուսնալուծությունների տարափը:): Նշենք, որ HollywoodLife-ին տված հարցազրույցում Վիլյամը հերքել է բոլոր ասեկոսեները` վստահեցնելով, որ Ջենիֆերի հետ իրեն կապում են խիստ գործնական հարաբերություններ: Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/ Աղբյուրը` www.hollywoodlife.com/

Կարդալ ավելին

Quality Sign BW