Թենիսիստը մերկացել է
Ուրախալի լուր Ռաֆայել Նադալի գեղեցիկ սեռի երկրպագուների համար ;): Բազմաթիվ կոչումներ ստացած երիտասարդ թենիսիստը ցուցադրել է իր մարմինը` լուսանկարվելով նոր ֆոտոշարքում: Նա մերկացել է “Armani Underwear” բրենդի համար` իհարկե, չմոռանալով կրել ներքնազգեստ:):
Իտալական բրենդի աշնանային հավաքածուի համար արված լուսանկարներն ավելի ամառային ու թեժ են ստացվել: 25-ամյա մարզիկը լուսանկարներից մեկում պառկած է փայտե հատակին, մյուսում էլ ձեռքերում պահելով ջինսե տաբատը` այնպիսի տպավորություն է ստեղծում, կարծես թե նոր է հանվել:):
“Այս բրենդի հետ աշխատելը նոր փորձ է ինձ համար: Սա լրիվ ուրիշ աշխարհ է, որն, ի դեպ, շատ եմ հավանում եւ մեծ հաճույք եմ ստանում նման նկարահանումներից”,- ասել է Նադալը:
Հիշեցնենք, իտալական բրենդի համար ժամանակին լուսանկարվել են նաեւ ֆուտբոլիստներ Դեւիդ Բեքհեմն ու Քրիշտիանո Ռոնալդուն:
Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am
Աղբյուրը` Spletnik
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: