Երգիչը նոր տեսահոլովակ է ներկայացրել
Ռիկի Մարտինի նոր տեսահոլովակը “Frio” իսպանալեզու սինգլի հիման վրա է: Երգիչն այն ձայնագրել է Wisin & Yandel-ի հետ:
Տեսահոլովակի ռեժիսորն է Կարլոս Պերեզը: Ի դեպ, Ռիկին արդեն համագործակցել է այս ռեժիսորի հետ “Tal Vez”, “Jaleo” եւ “The Best Thing About Me is You” երգերի տեսահոլովակների նկարահանումների ընթացքում: “Frio” -ն նկարահանվել է Բուենոս-Այրեսում:
Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` www.etoday.ru


×
3,577






