×


Ռիհանա

Ռիհանա

Երգչուհին գտել է իր սիրուն:) “We Found Love”. սա Ռիհանայի նոր երգի անվանումն է: Երգչուհու եւ դիջեյ Քելվին Հարիսի նոր ստեղծագործությունն արդեն երրորդ շաբաթն է` գտնվում է հիթ-շքերթների բարձր հորիզոնականներում: Ռիռին արդեն հասցրել է էրոտիկ տեսահոլովակ նկարահանել այս երգի հիման վրա, ինչի համար մեկնել էր Հյուսիսային Իռլանդիա: Rihanna Վառ կարմիր բիկինիով եւ կովբոյական վերնաշապիկով բարբադոսուհին, արտասահմանյան լրատվամիջոցների փոխանցմամբ, խելքահան է արել տեղացի ֆերմերներին, ովքեր վաղ առավոտից հետեւել են իրենց համար տարօրինակ ներկայացմանը:): Այս տեսահոլովակում եւս կտեսնեք ցեխոտ Ռիհանայի. երգչուհին էրոտիկ պար է պարել դաշտում` կրկին ցուցադրելով բարեմասնությունները ;): Մինչ “We Found Love”-ի տեսահոլովակի պրեմիերան, առաջարկում ենք լսել ստեղծագործությունը ստորեւ: Տեքստը` Լիլիթ Բաբայանի/BRAVO.am/ Աղբյուրը` eg.ru

Կարդալ ավելին

Quality Sign BW