×


Ռոբերտ Ամիրխանյան

Ռոբերտ Ամիրխանյան

Վահրամյան սինդրոմն` իր հետեւանքներով “Եթե որեւէ երաժիշտ պետք է շուկայում երաժշտությամբ զբաղվի, ես նրա լիցենզիայում անպայման գրել կտայի, որ դու զբաղվում ես ազգային անվտանգության, քո երկրի սահմանները անառիկ պահելու խնդրով, դու երկրի քաղաքացին ես եւ նրա հզոր մշակույթի այսօրվա կրողն ու շարունակողը”,- նշում է Ռոբերտ Ամիրխանյանը: Robert Amirkhanyan “Ազատությունը մարդուն տրված է, որպեսզի ինքն իրեն սահմանափակի: Եթե ես գնամ գայթակղությունների ճանապարհով, կնշանակի ազատությունը քանդող տեսակ եմ, իմ անձը, հաճույքը, խնդիրը, բիզնեսը, փողը գերադասում եմ, նշանակում է` երկրի քաղաքացի չեմ: Դուք գիտեք` բոլորս լուծում ենք մեր երկրի կարեւոր մի խնդիր` հասարակական կարծիքի խնդիրը: Ինչո՟ւ է մշակույթը այս աստիճանի բարձիթող վիճակի մեջ, ո՟ւր է մեր քաղաքականությունը ազգային արժեքի ինքնագիտացման հարցում եւ դա պաշտպանելու պատրաստակամությունը: Ումի՟ց ես պետք է պահանջեմ. մեզնից, յուրաքանչյուրիցս”: “Վահրամյան” սինդրոմ. Կոմպոզիտորների միության նախագահ Ռոբերտ Ամիրխանյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս անվանումը տվեց այն երեւույթին, որի հանդեպ հասարակական զայրույթը պայթեց Վահրամ Պետրոսյանի` օրերս ասուլիսի ժամանակ ելույթից հետո: “Վահրամ Պետրոսյանը երեւի չի պատկերացնում, թե ադրբեջանական երաժշտությունն ինչ բան է, եւ ադրբեջանական երաժշտության որ շերտն է, որ իրեն չափազանց հետաքրքրում է: Որեւէ կոմպոզիտոր նման հայտարարություն չէր կարող անել, որովհետեւ, նախ, հրաշալի պատկերացնում է` որն է հայկական երաժշտությունը եւ իր խնդիրները, իսկ նման հարցադրումը ընդամենը միամտություն է եւ անտեղյակություն: Robert Amirkhanyan Թերեւս պետք է ասեմ` այդպիսի կոմպոզիտորներ մեր շարքերում չունենք: Երիտասարդը, երեւի, մտած է բիզնեսի մեջ եւ կողմնորոշված է շուկայի վրա, իսկ շուկայի մեջ ամենավաճառվող ապրանքը ամենաէժան ապրանքն է”- ասաց կոմպոզիտորը: “Նա իր երկրի քաղաքացին չէ”. Ռոբերտ Ամիրխանյան “Մենք հեշտությամբ համակերպվել ենք նրա հետ, որ մեր շուկայում ամենավաճառվողը թուրքական, պարսկական ապրանքն է: Ինչո՟ւ երգի ոլորտում նման զարգացումներ եղան. բնական է` այստեղ վտանգված ազգային արժանապատվության խնդիր է գոյանում: Մեր երիտասարդը հայտարարում է, որ ադրբեջանական երաժշտությունը իր համար հարազատ է, նա ցանկացած բան կարող է սիրել, իր խղճի վրա ենք թողնում: Դա բանիմաց մարդու հայտարարություն չէ: Նրանք ոչնչացնում են մեր խաչքարերը, ազգային պատմական շերտը սեփականացնում են` ներկայացնելով որպես իրենց ազգային ստեղծագործություն: Կոմիտասը, ով հայկականը ներկայացրեց  որպես ինքնուրույն երաժշտական կուլտուրա… Այս ամենը եթե մեր երաժիշտը չի ուզում տեսնել, կնշանակի` իր երկրի քաղաքացին չէ”,- նշեց Ռոբերտ Ամիրխանյանը: Robert Amirkhanyan “Չէ՟ որ սրանով մենք մեր ազգային արժանապատվությունն ենք ոտնահարում, եւ որեւէ երգիչ, որ հավասար է դեսպանի, այս հարցերում չի փորձում զգոնանալ, ես իրեն չեմ կարող ընդունել որպես մշակույթի գործիչ: Այսօր, այո, մեր իրականության մեջ շուկան ողողված է անճաշակ, մտքին, հոգուն եւ սրտին ոչինչ չասող անդեմ երաժշտական, տեքստային ինչ-որ սուռոգատներով, որոնք մեր ազգային նկարագրի հետ բացարձակ ոչ մի կապ չունեն: Եվ ինձ համար միանգամայն հասկանալի է, որ մշակույթն այսօր ինտուիտիվ կերպով դուրս է բերվում որպես ազգային անվտանգության կատեգորիա, ինչի հետ լրիվ համաձայն եմ”,- ասաց նա ու հավելեց, որ կգտնվեն նաեւ մարդիկ, ովքեր համակարծիք կլինեն Վահրամ Պետրոսյանի հետ. “Մեծ քանակությամբ հայկական զանգված կա, որ նոստալգիկ զգացումներ կարող է ունենալ Ադրբեջանում ապրած տարիների հանդեպ, մարդիկ, ովքեր շատ ավելի տոլերանտ են մշակույթի հանդեպ, հաճույքն իրենց համար մշակույթի փոխարինումն է”: Կոմպոզիտորը նաեւ նշեց, որ քարոզներով երեւույթի դեմ պայքարելը ազդեցիկ չէ. “Աշխարհի ամենաազդեցիկ խոսքը ականջին ասված մեղմ շշուկն է, ոչ թե բղավոցը, ոչ թե հակադրվելն ու ճանապարհ փակելն ու հեռուստաեթեր չթողնելը: Պետք է փորձել իրեն օգնել հասկանալ… Երբ ինքներս ենք հասկանում մեր սխալը, ավելի շատ մեզ կարող է պատժենք, քան ուրիշ որեւէ մեկը”: Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյան /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW