×


Կարինայի 5-ամյակը՝ Դավիթ Աղաջանյանի եւ Աննա Դովլաթյանի հրապարակումներում

Դերասան Դավիթ Աղաջանյանի ու դերասանուհի, երգչուհի Աննա Դովլաթյանի դուստր Կարինան դարձել է 5 տարեկան: Նախկին ամուսինները այդ առիթով հրապարակումներ են արել սոցցանցերում ու շնորհավորել իրենց դստերը:

«Ծնունդդ շնորհավոր, իմ բարի հրեշտակ: Շնորհակալ եմ, որ ինձ ես ընտրել»,- գրել է Դովլաթյանը:

Նա նաեւ լուսանկարներով է կիսվել: Ինչպես եւ երգչուհու տարեդարձին, այս անգամ էլ օրվա գույնը սպիտակն է եղել: Մայր ու դուստր շատ գեղեցիկ տեսք ունեն իրենց ճերմակ զգեստներով: Նրբաճաշակ է նաեւ տորթը:


Իսկ Դավիթ Աղաջանյանն այսպես է շնորհավորել Կարինային. «Շնորհավոր ինձ, որ ունեմ քեզ: 5 տարվա իմ երջանկություն»:

Դերասաններն ամուսնացել էին 2018 թվականին, իսկ այս տարվա փետրվարին հայտնի դարձավ, որ բաժանվել են:

Կարդալ ավելին

Quality Sign BW