×


Ռուբեն Հախվերդյան

Ռուբեն Հախվերդյան

Համ նալին, համ մեխին Ռուբեն Հախվերդյանը օգոստոսին “Hurriyet Daily News” թերթին հարցազրույց տվեց, շատերը նրա պատասխանները որակեցին որպես թուրքական ջրաղացին ջուր լցնել: Երգիչ, երգահանը իր խոսքերից ետ չի կանգնում, բայց նաեւ նշում է` մեր մամուլում ապատեղեկատվություններ էլ են տարածվել: Թուրքական մամուլին Ռուբեն Հախվերդյանի տված հարցազրույցի հետքերով այսօր “Հայելի” ակումբում հանդիպում էր կազմակերպել ակումբի նախագահ եւ վարող Անժելա Թովմասյանը: Վերջինի եւ լրագրողների հարցերին պատասխանում էին Ռուբեն Հախվերդյանն ու Արտավազդ Բայաթյանը: “Ժողովի” առավել հաջող դրվագները` ստորեւ: Թուրքերը Ռուբեն Հախվերդյանի երգերի հեղինակային իրավունքը գնելու առաջարկ չեն արել, բայց եթե երգահանը նման առաջարկ էլ ստանար, չէր մերժի. “Այո, չի եղել տենց բան: Ինձ ոչ մեկ չի դիմել, բայց, ավելացնեմ, եթե դիմեին, ես չէի մերժի: Եթե իմ երգերը երգում են սերբերեն, ֆրանսերեն, չեխերեն, ռուսերեն էլ են երգում, ես գիտեմ մի երկու հոգու, ինչի՟ պիտի թուրքերը չերգեն, արդյո՟ք դա կապ ունի գենոցիդի հարցի հետ”: Ruben Hakhverdyan & Artavazd Bayatyan Անժելա  Թովմասյան. - Բոլորին հուզել էր այն, որ ասել եք` մի գրագետ թուրքի չեք փոխի տասը տգետ հայի հետ: Ռուբեն Հախվերդյան. - Ներողություն, Փամուկի թարգմանված գործերը վաճառվո՟ւմ են մեզ մոտ, թե՟ ոչ: Այոոո: Թուրք գրողն ասաց, որ եղել է գենոցիդը: Բավական մեծածավալ խմբով մարդիկ դուրս եկան, ասացին` իրենք Հրանտ Դինքն են, թուրքերը ասացին` “մենք հայ ենք”: Դա մի ժողովուրդ է, ունի էլիտա եւ մի ցածրակարգ հասարակություն, որ “Հայ Հիտլեր” ասես, նույնը կկրկնի: Հախվերդյանն ասել է` մեր երաժշտությունը թաթախված, շաղախված է թուրքական երաժշտությամբ Ռուբեն Հախվերդյան. - Այո: Խնդրում եմ, այդ հարցը տվեք ընկերոջս: Արտավազդ Բայաթյան. – Ճիշտ է, մեր երաժշտությունը շաղախված է թուրքական, արաբական, ինչ-որ սենց երանգներով, ու դա արդեն դարձել է նորմալ երեւույթ: Ավելին ասեմ` հենց դա է գնահատվում, ֆինանսավորվում, խրախուսանքի արժանանում ամենաբարձր ատյաններում, մի քիչ ծիծաղելի է արդեն: Ըստ երեւույթին, ապրելաձեւից է գալիս, մտածողությունից: Ռուսներն ասում են` ինչպես ապրում ենք, այդպես էլ պարում ենք: Ես գիտեմ` ոչ մեկ երաշխիք չունի, որ իր ստեղծած երգը թուրքական երանգներով չեն երգի: Մեզ մոտ տարածված է ռեստորանային… Ռուբեն Հախվերդյան. – Ճաշարանային տարբերակով... Բայց այնքան էլ բարձր են նվագում... Արտավազդ Բայաթյան. – Ուր գնացել եմ, տասը անգամ լսել եմ “Ծնունդդ Շնորհավոր”-ը: Հավաքեք փողերը, տվեք ինձ, ասում են` չեն կարող:): Կլկլոցներով, ամեն ձեւ լսել եմ, որ նույնիսկ չեմ էլ ճանաչել: Հախվերդյանի երգերն էլ... Իսկապես, բառերի մեջ է ամբողջ իմաստը: Ռուբեն Հախվերդյան. – Թուրքիայում որքան ճանաչված երգ Է “Երեւանի գիշերներում”-ը: Ավելի լավ է` չկատարեն, իհարկե, կատարում են, բայց ես առանձնապես դրանից շատ մեծ... Օրինակ` “Պապլավոկ”-ի տերը ասել է` իրենք տոկոս չեն տալու հեղինակային իրավունքների համար: Ոնց ուզեն, այդպես էլ կանեն, սա այդպիսի պետություն է: Էս վերջերս մի երիտասարդ ասում է` “ձյաձ ջան, մի հատ աղջիկ պատիվ տամ քեզ”: Ասացի` տղա ջան, դա անպատվություն է: Կարաոկեի մոտով էի անցնում, եթե վիրավորական ինտոնացիա լիներ, պատիվ կպահանջեի, զգացի` տգետ ա, ծառից նոր էր իջել: Ruben Hakhverdyan Անժելա  Թովմասյան. - Կեղծ, շինծու մթնոլորտում ենք, ամբողջ օրը խոսում ենք` թուրքերը թշնամի են, բայց իրականում... Դրա մեջ ենք: Ռուբեն Հախվերդյան. – Ուզում էի ասել` այնքան տաբուներ կան մեջներս, ասենք, սեքսի, սիրո, գենոցիդի մասին չի կարելի խոսել... Հարսանիքի տեղը պետք է հարսանիք անել, պատերազմի տեղը` պատերազմ, քելեխի տեղը` քելեխավարի պահել: Այս շիլաշփոթի սարքողները հիմնականում մեր պաշտոնական հայրենասերներն են: Ինձ մեկն ասաց` դուք շատ հայրենասեր մարդ եք, ասացի` ես հայ եմ, արա: Պատկերացնո՟ւմ եք` Գոգոլին ասեին` դու ռուսասեր մարդ ես. ինքն անընդհատ հայհոյել է ռուսներին… Ի՟նչ է նշանակում հայասեր կամ հայրենասեր, ես էդ բառերը մինչեւ հիմա չեմ հասկանում, պաս է տալիս ֆաշիզմին, որ պետք չի, ի դեպ, ես նժդեհիստ եմ, որ ոչ մի կապ չունի ֆաշիզմի հետ: Ես ճիշտն ասած` բուդդայապաշտ եմ, շատ հարգում, սիրում եմ էդ փիլիսոփայությունը կամ կրոնը: Երգահանի, երգչի բջջայինը խանգարեց Ռուբեն Հախվերդյան. - Մի արա էդ բանը, մի արա էդ բանը, անջատի: Ես ժամանակ չունեմ, խնդրում եմ` կես ժամից զանգեք… Ասա` զբաղված է: Անժելա  Թովմասյան. – (Երաժշտի բջջայինը վերցնելով) Ասուլիս է տալիս: Ձախ Հարութը ռաբիզ չի Ռուբեն Հախվերդյան. - Ռաբիզը վերջացել է 40-ական թվականներին, դրանից հետո լինում է անճաշակություն, քիթ-կոկորդ: Ձախ Հարութը շատ երգերի հերն անիծել է, բայց քանի որ իմ ընկերն ու թասընկերն է, չեմ կարող գլխին տալ: Մի պլյուս կա. գոնե ահագին բաներ ճիշտ է երգում ու զգացմունքային, հարսանեկան կուլտուրայի մեջ մի քիչ Եվրոպա մտցրեց, բայց ռաբիզ չի: Տասը հազար մանեթ տակ էի տվել, քանի որ մտել էի շշի մեջ. էդքանի խմել էի, ես հո Վլադիմիր Վիսոցկին չեմ, որ ծակվում էր, համերգների ժամանակ էլ չեմ խմում, հարցը էդ չի, միասին ձայնասկավառակ ձայնագրեցինք, տասը հազար դոլար տուն բերեցի: Ձախ Հարութին առնչվող հարցը տված լրագրողուհուն երգիչը դիտողություն էլ արեց. “Մի ծամեք էլի, ծամոնո՟վ եք… Լավ եք կանգնել եւ գեղեցիկ վիզ ունեք”: Ruben Hakhverdyan & Artavazd Bayatyan Ռուբեն Հախվերդյանի եւ Դաշնակցության միջեւ սեւ կատու չի անցել “Թուրքերը մեզ ոչնչացրին որպես մշակույթ, ոչ թե որպես ազգ, որպես ազգ կանք, բայց մշակույթով արդեն շատ մասով թուրքացվել ենք, պետք է խոստովանել”,- այսպիսին է Ռուբեն Հախվերդյանի դիրքորոշումը: Չգիտենք` Դաշնակցությունը նեղացել է երգչից, քանի որ վերջինը կողմ է` թուրքերը թուրքերենով կատարեն իր երգերը, իսկ Ռուբեն Հախվերդյանը նշում է` դաշնակցականների վերջին հանրահավաքին չի գնացել, որովհետեւ հեռու է ապրում. “Թե չէ կմասնակցեի: Սեւ կատու ո՟նց կարա անցնի իմ եւ Դաշնակցության միջեւ, երբ Դաշնակցությունը գաղափարախոսություն է: Ես կողմ եմ գաղափարախոսությանը, բայց որպես անհատ տարաձայնություններ կարող է ունենամ կուսակցության հետ: Սեւ կատուն ընդամենը շատ գեղեցիկ կենդանի է”: “Գողերը շատ ավելի արդար ու մաքուր են, քան մեր շատ իշխանավորներ… Տգիտությունը վախկոտ ա, տգետ են, չեն հասկանում` ժողովրդի հետ ինչ են անում: Լուսավոր քանի՟ մարդ գիտեք մեր իշխանության մեջ”,- հարցրեց Ռուբեն Հախվերդյանը ու Անդրանիկ Մարգարյան պատասխանը լսելով` շարունակեց. “Դե նա ջղայնացավ ու գնաց, մենք մտերիմ էինք”: Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport