Սելենա Գոմեսը դեռեւս չի շտապում բնակություն հաստատել իր սիրելիի` Ջասթին Բիբերի առանձնատանը:): Միեւնույն ժամանակ զույգը չի կարողանում իրարից հեռու գտնվել, ինչի համար էլ երիտասարդ երգչուհին իր համար առանձնատուն է ձեռք բերել Լոս Անջելեսում` “բոյֆրենդի” տնից մի քանի կիլոմետր հեռավորության վրա:
Սելենա Գոմեսը
Նշենք, որ մինչ վերջերս 20-ամյա Գոմեսն ապրել է ծնողների հետ, իսկ հիմա համոզված է` հասունանալու եւ առանձին կյանք սկսելու ժամանակն է: Եվ քանի որ սիրելին՝ Ջասթինը, բնակվում է հարեւանությամբ, կենցաղային խնդիրներ ունենալու դեպքում նրա կողմից օգնությունը չի ուշանա ;):
Սելենա Գոմեսը
Գոմեսն առանձնատունը գնել է 2,5 միլիոն դոլարով: Այն ունի հինգ ննջարան, վեց լողասենյակ, լողավազան, թենիսի դաշտ եւ սպա սրահ: Առանձնատան լուսանկարները կարող եք դիտել ստորեւ:
Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` Spletnik


×
12,047






