×


Սերժ Ավեդիկյան

Սերժ Ավեդիկյան

Անվանի դերասանը “ռուսերեն” կխաղա Փարաջանովի դերը 2012 թվականի ապրիլին կսկսվեն “Փարաջանով” աշխատանքային անունը կրող ֆիլմի նկարահանման աշխատանքները: Հռչակավոր արվեստագետ Սերգեյ Փարաջանովին մարմնավորելու է ֆրանսահայ հայտնի դերասան եւ ռեժիսոր, Կաննի 63-րդ փառատոնում “Լավագույն կարճամետրաժ ֆիլմ” անվանակարգում հաղթողի կոչման արժանացած Սերժ Ավեդիկյանը: Ֆիլմի սցենարի հեղինակն ու ռեժիսորը ուկրաինուհի Օլենա Ֆետիսովան է: Ի դեպ, “Փարաջանով”-ը երկու ռեժիսոր կունենա. այդ դերը եւս կստանձնի Սերժ Ավեդիկյանը:

Հռչակավոր արվեստագետ Սերգեյ Փարաջանովին մարմնավորելու է ֆրանսահայ հայտնի դերասան եւ ռեժիսոր Սերժ Ավեդիկյանը

“Փարաջանով” ֆիլմը վեց երկրի` Հայաստանի, Ուկրաինայի, Ֆրանսիայի, Վրաստանի, Հոլանդիայի եւ Շվեդիայի համատեղ արտադրանք է: Նկարահանումներն 2012-ի վերջին ավարտել պատրաստվող հեղինակների խոսքերով` իրենց գերնպատակն է ներկայացնել ֆիլմը Կաննի փառատոնում: Օլենա Ֆետիսովան մեկ տարի շարունակ գրել է ֆիլմի սցենարը, որն, ի դեպ, խիստ կենսագրական չէ, այլ ավելի սյուժետային: Հայազգի հայտնի ռեժիսոր Ռոման Բալայանն, ով նաեւ Սերգեյ Փարաջանովի ընկերն է եղել, Օլենային ասել է` “հաջողությունը մեծապես կախված կլինի գլխավոր դերակատարի ընտրությունից”, ում գտնելն էլ բավական մեծ խնդիր է դարձել սցենարիստի համար: Հենց նույն Ռոման Բալայանը մի գիշեր զանգահարում է  Օլենային ու հայտնում` գլխավոր հերոս է գտել ֆիլմի համար. նա Սերժ Ավեդիկյանն է:): Olena Fetisova, Serge Avedikian and Anri Reno Սերժ Ավեդիկյանը, կարդալով սցենարը, որը դեռ փոփոխման ենթակա է, համաձայնում է նկարահանվել ֆիլմում: Անվանի դերասանը եւս  անձամբ ծանոթ է եղել Սերգեյ Փարաջանովին: Նրա կարծիքով` անձնական շփումը կօգնի իրեն դերը ստանձնելու գործում: Ի դեպ, Սերժը նշում է, որ լեգենդար Սերգեյ Փարաջանովի դերը “ռուսերեն” կխաղա եւ այժմ հենց այդ նպատակով ռուսերեն է սովորում: Սերժ Ավեդիկյանը դերի համար չի չաղանալու 20 կիլոգրամով, բայց հանդես կգա մորուքով: Հեղինակները նշում են` չեն փորձելու կրկնօրինակել Փարաջանովի արտաքինը, շարժուձեւը, այլ փոխանցելու են իր ստեղծագործ աշխարհը եւ հոգին: Olena Fetisova and Serge Avedikian Լեգենդար արվեստագետ Սերգեյ Փարաջանովի ընտանիքը` կինն ու որդին, մասնակցում են ֆիլմի նախապատրաստական աշխատանքներին: Նրանք ծանոթ են սցենարի հետ եւ փորձում են աջակցել ամեն հարցում: Հենց նրանք են տրամադրելու Սերգեյ Փարաջանովի օրիգինալ կոլաժները, ինչպես նաեւ փաստագրական տեղեկություններ: Ֆիլմի աշխատանքները ընթանալու են Նիդերլանդներում, Ուկրաինայում, Վրաստանում եւ Հայաստանում: Մյուս դերերի համար դերասանները դեռ ընտրված չեն: Հայկական կողմը` Հայաստանի ազգային կինոկենտրոնը եւ “Պարադիզ” ընկերությունը եւս ներդրումներ են կատարելու ֆիլմի իրականացման համար: Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/ Լուսանկարները` Աղվան Խաչատրյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW