×


Սերժ Թանգյան

Սերժ Թանգյան

Երգիչը ուրախ է, որ օգոստոսի 12-ին առաջին անգամ հանդես է գալու Երեւանում Սերժ Թանգյանը չափազանց ուրախ եւ ոգեւորված է, քանի որ օգոստոսի 12-ին Երեւանում առաջին անգամ հանդես է գալու հայ հանդիսատեսների համար: Երգիչն այս մասին ասել է TV ARM RU հեռուստաալիքի հետ հարցազրույցում` Մոսկվայում: Սերժ Թանգյանն ասել է, որ օգոստոսի 12-ին Կ. Դեմիրճյանի անվան ՄՀՀ-ի համերգային դահլիճի բեմում հանդես կգան ընդհանուր թվով 14 երաժիշտներ` իր խումբը եւ 8 դասական երաժիշտներ: Պատասխանելով այն հարցին, թե ինչու System of a Down խումբը այդպես էլ համերգ չունեցավ Երեւանում, Սերժ Թանգյանն ասել է, որ նման ցանկություն միշտ ունեցել են, սակայն խանգարել են տեխնիկական խնդիրները:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW