Ո՞վ է երաժշտի ընկերուհին
Սերժ Թանգյանը գաղտնիության յոթ կողպեքի տակ է պահում իր անձնական կյանքը: 44-ամյա երաժիշտը փորձում է անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի հանրության ուշադրությունն ուղղի միմիայն իր արվեստի եւ գործունեության վրա:
Երկրպագուները, հատկապես գեղեցիկ սեռի ներկայացուցիչները, իհարկե, չեն կարող բավարարվել այդքանով:): Նրանց տանջում է մեկ հարց` ո՞ւմ հետ է հանդիպում իրենց սիրելի Սերժ Թանգյանը եւ արդյո՞ք նա ամուսնացած է:
Փոքրիկ հետաքննություն անցկացնելով` Google-ի փնտրման պատուհանում հավաքեցինք “ո՞վ է Սերժ Թանգյանի ընկերուհին” նախադասությունը: Էկրանին հայտնված բոլոր տեղեկությունները մատնանշում են 27-ամյա Անժելա Մադաթյանին:):
Տարբեր կայքեր տարբեր կերպ են մեկնաբանում այս լուրը: Անվանի մարդկանց սիրային կապերի գծով տեղեկատու, հայտնի whosdatedwho.com կայքում եւս Սերժ Թանգյանի անվան դիմաց նշված է միայն մեկ անուն` Անժելա Մադաթյան:
Այնուամենայնիվ, պաշտոնական հայտարարություն երաժշտի կողմից չկա, եւ մնում է սահմանափակվել միայն մեկնաբանություններով: Օրինակ` www.chacha.com կայքի այցելուներից մեկի մեկնաբանության համաձայն` Սերժը ամուսնացել է դեռեւս 2005 թվականին: Նույն կայքում եւս մեկ անգամ շեշտվում է Անժելա Մադաթյանի անունը:
Ի դեպ, օգոստոսի 21-ին Սերժ Թանգյանը նշել է իր ծննդյան տարեդարձը: BRAVO.am-ը շնորհավորում եւ առողջություն է մաղթում հայտնի հայրենակցին:
Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: