×


SOAD

SOAD

“System of a Down”-ը շուտով կարող է համերգ ունենալ Հայաստանում Հնարավոր է, որ մոտ ապագայում Հայաստանում կայանա հանրահայտ “System of a Down” խմբի համերգը: Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այդ մասին ՀՀ նախագահի հետ Թումո նորաբաց կենտրոնում կայացած զրույցի ընթացքում ասել է ամերիկահայ ռոք երաժիշտ եւ երգահան, խմբի մեներգիչ Սերժ Թանգյանը: Սերժ Թանկյանը եւ Սերժ Սարգսյանը (լուսանկարը` ՀՀ նախագահի մամլո գրասենյակ) Զրուցակիցները խոսել են երգչի ստեղծագործական եւ հասարակական գործունեության մասին: Ամերիկահայ ռոք երաժիշտը վստահեցրել է, որ շարունակելու է Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված իր ջանքերը: Հանրապետության ղեկավարը Սերժ Թանգյանին մաղթել է ստեղծագործական հետագա հաջողություններ եւ շնորհակալություն հայտնել նրա հայանպաստ գործունեության համար:

Կարդալ ավելին

Quality Sign BW