×


Սիլվա Հակոբյան

Սիլվա Հակոբյան

“Կմասնակցեմ, եթե մյուս երգիչները վախենան” Սիլվա Հակոբյանն երեւանյան մենահամերգով ամփոփեց իր ստեղծագործական կյանքի առաջին փուլը` որոշ ժամանակ դադար վերցնելով ու  հանգստանալով: Այժմ սկսել է երգչուհու երաժշտական կարիերայի երկրորդ փուլի աշխատանքային բուռն շրջանը: Սիլվան շուտով իր երկրպագուներին կներկայացնի նոր տեսահոլովակ` նկարահանված “Սասնա պար”-ի հիման վրա: Հայրենասիրական երգի հեղինակը Մանե Հակոբյանն է, տեսահոլովակի ռեժիսորը` Արտյոմ Հարությունյանը: Սյուժեի հիմքում ընկած է պարի ուժն ու հաղթանակի գաղափարը: Silva Hakobyan “Ի սկզբանե ցանկություն ունեինք այն նվիրել Անկախության 20-ամյակին եւ պարի լեգենդ Վանուշ Խանամիրյանին: Որոշել էինք պարի մեծ խումբ հավաքել, որտեղ կպարի մոտ 1000 մարդ, լեգենդին խնդրելու էինք ղեկավարել այդ խումբն ու զբաղվել պարային հատվածով, բայց, ցավոք, շաբաթը ուրբաթից շուտ եկավ, չհասցրինք անգամ հանդիպել ու պատմել մեր գաղափարի մասին”,- BRAVO.am-ին ասել է Սիլվա Հակոբյանը: Երգչուհին պատմել է, որ ժամանակավոր հանգստի շրջանում համերգներով հանդես է եկել տարբեր երկրներում: Սիլվայի խոսքերով` նոր շատ երգեր ունի, որոնք կներկայացնի երկրպագուներին, իսկ երկրորդ մենահամերգի մասին մտածելը դեռ վաղ է համարում` ցանկություն չունի. երգչուհու համար, ինչպես ինքն է նշում, “մենահամերգը տարիների ընթացքում կատարած աշխատանքն ի մի բերելու միջոց է”: Սիլվա Հակոբյանի նոր տեսահոլովակի նկարահանումներին Տրամադրված չէ BRAVO.am-ի հարցին, թե երգչուհին կցանկանա՞ մասնակցել 2012-ին Բաքվում կայանալիք “Եվրատեսիլ” համաեվրոպական երգի մրցույթին, Սիլվայի հայրն է պատասխանել` Հակոբ Հակոբյանը. “Սիլվան 4 տարեկանից բեմում է, մրցույթների շատ է մասնակցել: Առանձնահատուկ տրամադրված չէ  “Եվրատեսիլ”-ին մասնակցել, բայց դա կլինի այն դեպքում, եթե մյուս երգիչները վախենան, ու Հայաստանը ներկայացուցիչ չունենա: Շատ կարեւոր է, որ Հայաստանն այս տարի եւս մասնակցի այդ մրցույթին”:

Silva Hakobyan

Չի գտել BRAVO.am-ի հետ զրույցում Սիլվա Հակոբյանը նշել է նաեւ, որ չի գտել իր կեսին ու անձնական կյանքում դեռեւս նորություն չունի: “Երբ նման բան լինի, առաջինը երկրպագուներս կիմանան”,-ասել է երգչուհին, իսկ հայրն ավելացրել է. “Մենք որեւէ բան թաքցնելու կամ գաղտնի պահելու մտադրություն չունենք: Կարծում եմ` Սիլվան այնպիսի ընտրություն կանի, որն իրեն չի խանգարի շարունակել երաժշտական կարիերան, նրա համար երկուսն էլ` ընտանիքն ու երգը, շատ կարեւոր են”: “Սասնա պարը” տեսահոլովակի “trailer”-ն առաջարկում ենք դիտել ստորեւ:): Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/ Լուսանկարները` Սիլվա Հակոբյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport