×


Սիրուշոն ներկայացրել է սկեսրոջ ցանկությամբ երգած “Կորցրած մեղեդու” հոլովակը

Սիրուշոն “Կորցրած մեղեդի” հայտնի երգի իր կատարման հոլովակն է այսօր հրապարակել “YouTube”-ի իր էջում, որն առաջարկում ենք դիտել ստորեւ: Երգչուհին նշել է` այս երգի առաջին կատարողն իր մայրն է եղել, ինքն էլ այն ընդգրկել է իր “Հավատում եմ” ձայնասկավառակում:

Սիրուշոն իր "Հավատում եմ" ձայնասկավառակի շնորհանդեսին (2010թ.)

“Այն մեկ շնչով ենք ձայնագրել ինձ շատ հարազատ դարձած Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ… Այսօր հնչող երգերի մեծ մասը կարծես իսկապես կորցրել են մեղեդին, հոգին ու որակը: Մաքուր երաժշտությունը դարձել է երանելի”,-գրել է նա:

Սիրուշո."Մաքուր երաժշտությունը դարձել է երանելի"

Ի դեպ, “Հավատում եմ” CD-ի` 2010 թվականի հունիսին տեղի ունեցած շնորհանդեսին վերոնշյալ երգի մասին BRAVO.am-ի հետ զրույցում խոսել էր նաեւ երգչուհի Սյուզան Մարգարյանը` նշելով, թե ձայնասկավառակում ունի իր սիրած երգը. “Արթուր Գրիգորյանի հեղինակած “Կորցրած մեղեդի” երգը ժամանակին ես եմ կատարել: Հիմա Սիրուշոն է երգում, որը իր սկեսրոջ ցանկությունն էր, ինչի համար ուղղակի երջանիկ եմ”,-ասել էր   երգչուհու մայրը:

BRAVO.am
Լուսանկարները` Սիրուշոյի “ֆեյսբուքյան” էջից եւ BRAVO.am-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport