Հայաստանը ջախջախեց խմբի առաջատարներից մեկին Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը մրցակցի հարկի տակ 4:0 հաշվով ջախջախիչ հաղթանակ տարավ Սլովակիայի ընտրանու նկատմամբ: "Arménske prekliatie". նմանատիպ վերնագրերով էին հեղեղված սլովակյան լրատվամիջոցները խաղից հետո: Եվ դա պատահական չէ. մրցաշարում սլովակները կրել են երկու պարտություն, երկուսն էլ` Հայաստանի հավաքականից: Խմբի առաջատարներից մեկի նկատմամբ հաղթանակը, որը խաղից առաջ անվերապահորեն համարվում էր այս խաղի ֆավորիտը, զգալիորեն բարելավեց Հայաստանի հավաքականի դիքրերը Եվրոպայի ֆուտբոլի առաջնության ընտրական փուլի B խմբում, եւ այժմ մեր թիմը մրցավազքի ավարտից երկու փուլ առաջ իրական հնարավորություններ է պահպանում այն հաջողությամբ ավարտելու համար: Հիշեցնենք, որ չորս օր առաջ Հայաստանի հավաքականը 3:0 հաշվով նույնպես մրցակցի հարկի տակ խոշոր հաշվով հաղթեց Անդորրայի թիմին: Այսպիսով, մեր թիմը երկու արտագնա խաղերում խփեց յոթ անպատասխան գնդակ: Սլովակիայի Ժիլինա քաղաքում անցկացված խաղի առաջին կեսից հետո գրանցվեց գոլազուրկ ոչ-ոքի: Առաջին խաղակեսում հաշիվը բացելու հնարավորություն ունեին երկու թիմերը: Հատկապես հաշիվը բացելու լավ հնարավորություն ուներ Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը, իսկ որոշ դրվագներում Հայաստանի հավաքականին գոլից փրկեց դարպասապահ Ռոման Բերեզովսկին:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: