×


Սյուզի Մելիքյան

Սյուզի Մելիքյան

“Փուչիկները վերցրի ու թռա ջրի մեջ:)” Սյուզի Մելիքյանն իր ակումբային առաջին մենահամերգից հետո իր լուսանկարով ստենդը դեն չի գցել, պահել է ու մեկ այլ առիթի համար օգտագործել:):  Երգչուհին օրերս իր տարեդարձն է նշել մտերիմ ընկերների ու բարեկամների հետ Վահագնի թաղամասում: Syuzi Meliqyan Երգչուհուն շնորհավորել ու երգել են նաեւ կոլեգաները՝  Դավիթ Թուջարյանը, Միհրան Ծառուկյանը եւ այլք: “Այս տարի ավելի յուրահատուկ ու լավ անցավ, քան նախորդ տարիներին: Միշտ ռեստորանային վիճակներում էի նշում, այս անգամ` բացօթյա լողավազանի մոտ ու դիջեյի երաժշտությամբ: Պարեցինք եւ ուրախացանք:)”,- BRAVO.am-ին պատմեց Սյուզին: 24-ամյակի առթիվ Սյուզիի տրամադրությունն այնքան բարձր է եղել, որ զգեստափոխվել է, կոշիկները հանել ու նետվել լողավազանի մեջ:). “Հարբած չէի, չեմ կարողանում շատ խմել, ուղղակի ընկերներիցս մի քանիսը պարելիս ջրի մեջ հայտնվեցին շորերով, ես էլ գնացի աթոռներից կապած փուչիկները վերցրի ու թռա ջրի մեջ, հետո փուչիկներն օդ բաց թողեցի: Շատ հավես էր:)”: Syuzi Meliqyan Երգչուհուն  ծննդյան օրը ծաղիկներով են ողողել:). “Մեկը մյուսից սիրուն են, շատ զգացված եմ, հիմա տանը նույնիսկ քայլելու տեղ չկա: Ուղղակի հաճույք է շուրջբոլորդ այդքան նուրբ ծաղիկներ տեսնելը”: Ծննդյան առթիվ երգչուհուն ամենից շատ նվիրել են օծանելիք, զարդեր ու աքսեսուարներ. “Չեմ կարող առանձնացնել որեւէ նվեր, բայց ամենաօրիգինալն այն էր, երբ կեսգիշերից հետո ծննդյանս հյուրերի ցուցակով իջել էի բակ՝ ընկերներիցս մեկի հետ քննարկելու վերջնական անելիքները: Տեսնեմ՝ “Զիլ” մակնիշի մեքենայից իջեցնում են երկու իմ բոյի ծաղկեփունջ: Մեծ անակնկալ էր, որ չէին համբերել մինչեւ առավոտ, հենց կեսգիշերին ուղարկել էին”: Syuzi Meliqyan Սյուզի Մելիքյանին նաեւ հարցրեցինք ամառային հանգստից, ասաց՝  հստակ պլաններ դեռ չունի, միայն հանգստյան օրերն ընկերների հետ անց է կացնում մայրաքաղաքից դուրս. “Ցավոք, դեռ չեմ կարող հանգստանալու գնալ, որովհետեւ ծնողներիս հետ եմ գնում. միայնակ երբեք չեմ մեկնում երկրից դուրս: Հուսամ՝ մի հետաքրքիր տեղ կգնանք ողջ ընտանիքով: Դա կախված է նրանց գործերից ու արձակուրդից”, - BRAVO.am-ին ասաց երգչուհին ու ավելացրեց. “Փորձում եմ ծնողներիս մի քիչ տրամադրել, որ արդեն 24 տարեկան հասուն մարդ եմ, կարող եմ մենակ էլ մեկնել հանգստանալու, բայց, իհարկե, ծնողների համար միշտ էլ երեխա ենք մնում, միեւնույն է՝ անհանգստանում են մեզ համար”: Ի դեպ, Սյուզին ճամբար անունը լսելիս էլ տխուր հիշողություններ է ունենում:). “Ճամբար բառից սրտիցս արյուն է կաթում: Փոքր ժամանակ բոլոր ընկերուհիներս գնում էին ճամբար, ես էլ շատ էի ուզում, բայց ծնողներս ինձ չէին թողնում: Ճամբարի պատճառով միշտ լաց էի լինում, նեղվում, որ չեմ կարող ընկերուհիներիս հետ մնալ”: Syuzi Meliqyan Վերջին անգամ ձմռանն ընտանիքով եղել են Դուբայում, հաջորդ ուղեւորության երկիրը դեռ չեն որոշել, բայց Սյուզին ցանկանում է Իսպանիա մեկնել. “Ասում են՝ այնտեղ հանգստի հետաքրքիր տարբերակներ կան: Նաեւ շատ կուզեի լինել Մալդիվյան կղզիներում՝  կոկոսի ծառերով, վայրի, բայց վարժեցրած կենդանիներով ու ջրով շրջապատված: Լողալ էլ գիտեմ, ինձ թվում է՝ չեմ խեղդվի:)”: Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/ Լուսանկարները` Սերժ Դավիդովի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW