Վախճանվել է պարի հայ վարպետը
Այսօր` հոկտեմբերի 5-ին, ժամեր առաջ 84 տարեկան հասակում մահացել է պարի հայ լեգենդ Վանուշ Խանամիրյանը:
Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստը այս օգոստոսից սրտանոթային համակարգի սուր խնդիրներ է ունեցել:
"Մինչև վերջ տրվել եմ պարին, խրվել ու խճճվել եւ մինչև կյանքիս վերջն էլ կմնամ այսպիսին",-հարցազրույցներից մեկում նշել է պարի հայ վարպետը։
Հիշեցնենք, Վանուշ Խանամիրյանը Հայաստանի պարարվեստի գործիչների միության նախագահն էր, Պարի պետական համույթի գեղարվեստական ղեկավարը:
BRAVO.am


×
19,761






